From Wikipedia, the free encyclopedia
Տերպեններ են կոչվում բնական այն ածխաջրածինները, որոնք ունեն C10H16 բաղադրությունը։ Գործնականում ստացվել է իզոպրենից՝ СН2=С(СН3)-СН=СН2[1]։ Բնության մեջ (հիմնականում բույսերում) լայնորեն տարածված (C5H8)n բաղադրության չհագեցած ածխաջրածիններ, որոնք գտնվում են եթերային յուղերում։ Որոշ եթերային յուղեր, օրինակ, կիտրոնի, նարինջի, տերպենտինային յուղը համարյա լրիվ տերպենների խառնուրդ են։ Տերպենները սովորաբար դիտարկվում են որպես իզուցրենի պոլիմերման արգասիքներ (չնայած նրանց կենսասինթեզի ուղիները բոլորովին տարբեր են)։ «Տերպեններ» անվանումը ծագել է լատին․՝ Oleum Terebinthinae - սկիպիդար բառից։
Տերպենների կառուցվածքը հաստատելու համար խոշոր նշանակություն ունեցան Ե. Ե. Վագների և նրա աշակերտների աշխատանքները։ Շատ տերպենների համար Վագները առաջարկեց այնպիսի կառուցվածքային բանաձևեր, որոնք այժմ համարվում են ընդունելի։ Տերպենների բնագավառում բավականին արդյունավետ աշխատել է նաև Ս. Ս. Նայմյոտկինը։
Տերպենների մոլեկուլներում ջրածինը պարունակվում է 6 ատոմով ավելի պակաս, քան համապատասխան սահմանային ածխաջրածիններում՝ C10H22։
Ելնելով նրանից, որ յուրաքանչյուր կրկնակի կապ ինչպես և նրան հավասար օղակի փակումը, ջրածնի քանակությունը պակասեցնում են 2 ատոմով, տերպենները ըստ իզոպրենային խմբերի թվի տերպենների բաժանվում են․
Ձախից աջ։ 1. Մոնոտերպեններ՝ միրցեն, 2. սեսկվիտերպեններ՝ կադինեն, 3. երկտերպեն 4. եռտերպեն՝ լուպեոլ. |
Ամենից կարևոր են մոնոցիկլիկ և բիցիկլիկ տերպենները։ Այդ տերպենների մեծ մասը մոտիկ է պ-մեթիլիզոպրոպպիլբենզոլին կամ ցիմոլին։ Ըստ մոլեկուլի կառուցվածքի տարբերում են՝
Եթերային յուղերում, բացի տերպեններից՝ C10H16, հաճախ պատահում են ավելի բարդ ածխաջրածիններ, որոնք ունեն նույն բաղադրությունը, բայց ավելի բարձր մոլեկուլյար կշիռ։ Նրանց բաղադրությունը կարելի է արտահայտել (C5H8)n ընդհանուր բանաձևով։ Տերպենների համար n=2, իսկ պոլիտերպենների համար n>2։
Պոլիտերպենները բաժանվում են՝ սեսքվիտերպենների՝ C15H24, դիտերպեններ՝ C20H32 և այլն։
Պոլիտերպենների ածանցյալներից են է աբիետինային թթուն, որը պարունակվում է կանիֆոլի, խեժաթթուների և այլ բնական նյութերի մեջ։
Իրենց ֆիզիկական հատկություններով տերպենները անգույն, ջրից թեթև հեղուկներ են, եռում են 140-190 °C-ում, նրանք լույսի ճառագայթներն ուժեղ բեկում են և ջրում չեն լուծվում։
Տերպենները և նրա ածանցյալները լայն կիրառություն ունեն։ Մոնոցիկլիկ տերպենները օգտագործվում են կոսմետիկ նյութերի արտադրությունում (մենթոլը մտնում է ատամի փոշիների և ատամի մածուկի բաղադրության մեջ) և որպես ցավազրկող և ախտահանող նյութ օգտագործվում են միգրենի, հարբուխի ժամանակ։
Սկիպիդարն օգտագործվում է բժշկության մեջ, տեխնիկայում, լաքերի և ներկեր արտադրությունում։
Կամֆորան կիրառվում է բժշկության մեջ և զգալի քանակությամբ ցելյուլոիդի և ածուխ վառոդի արտադրության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.