Տեշիո (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Տեշիո (ճապ.՝ 天塩川), գետ Ճապոնիայում՝ Հոկայդո կղզու հյուսիսարևմյտան հատվածում[1]։ Գետի երկարությունը կազմում է 256 կմ[2] (Ճապոնիայում զբաղեցնում է 4-րդ տեղը[3]), ավազանի մակերեսը՝ 5590 կմ²[2][4](10-րդը երկրում)։ Ջրի ծախսը՝ 110 մ³/վ։ Սկիզբ է առնում Տեշիո հրաբխի արևելյան լանջից։
Տեշիո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 256 կմ |
Ավազանի մակերես | 5590 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Ճապոնական ծով |
Կոորդինատներ | 44°52′44″ հս․. լ. 141°44′17″ ավ. ե.HGЯOL |
Հոսող հոսքեր | Sarobetsu River?, Nayoro River? և Rokushinai river? |
Երկրամաս | Հոկայդո |
Ջրահավաք | Teshio river basin? |
Գետի անվանումը ծագում է Այնու լեզվի բառից, որը նշանակում է «ձկնորսական պատնեշ»։
Տեշիո գետի վրա են գտնվում Սիբեցու և Նայորո քաղաքները։ Հիմնական վտակներն են Սարոբեցուն (աջ), Օնոպունայը (ձախ), Տոիկամբեցուն (աջ), Աբեսիվայը (ձախ), Նայորոն (աջ), Կենբուտին (ձախ)։
Իվաոնայ ջրամբարը, որը տեղակյաված է գետի վերին հոսանքում, այդ շրջան մատակարարում է խմելու ջուր և էլեկտրականություն։
Գետի ավազանն իրենից ներկայացնում է հսկայական էկոհամակարգ, որտեղ բնակվում են այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են գորշ արջը, աղվեսը, ջրարջանման շունը և սամույրը։ Տեշիոյի ավազանում հանդիպում են թռչունների 200 տեսակ[2], այդ թվում՝ մանդարինկա բադը, ճապոնական կռունկ և այլն։