Տարտյուֆ կամ Խաբեբան, Մոլիերի կատակերգական պիեսը, որը գրվել է 1664 թվականին։ Այն ամբողջ աշխարհի թատրոնների բեմերում լայնորեն բեմադրվել է և մինչ օրս պահպանվում է խաղացանկերում։
Արագ փաստեր Տարտյուֆ կամ Խաբեբան ֆր.՝ Le Tartuffe ou l'Imposteur, Տեսակ ...
Տարտյուֆ կամ Խաբեբան
ֆր.՝ Le Tartuffe ou l'Imposteur |
---|
|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
---|
Ժանր | կատակերգություն |
---|
Ձև | պիես |
---|
Հեղինակ | Մոլիեր |
---|
Երկիր | Ֆրանսիա |
---|
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
---|
Գրվել է | 1664 |
---|
Առաջին ներկայացում | 1664 |
---|
Առաջին ներկայացման վայր | Վերսալի պալատ |
---|
Կերպարներ | Tartuffe?, Orgon?, Valère?, Madame Pernelle?, Elmire?, Dorine?, Cléante?, Mariane?, Damis?, Laurent?, Argas?, Flipote?, Monsieur Loyal? և A King's Officer/The Exempt? |
---|
Հրատարակվել է | 1669 |
---|
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/moliere/tartuffe/tartuffe.html |
---|
Tartuffe |
Փակել
Իրադարձությունները տեղի են ունենում Փարիզում՝ Օրգոնի տանը։ Տարտյուֆ անունով մի երիտասարդ տան տիրոջ նկատմամբ վստահություն է նվաճում։ Պարոն Օրգոնը իր հյուրին համարում է այնպես, կարծես հրաշք լինի՝ երիտասարդ, կրթված, համեստ, ազնիվ, բարեպաշտ, անշահախնդիր։ Օրգոնը ընտանիքի անդամներին համարում է ապերախտ՝ մեղքի մեջ ընկղմված մարդկանց, ովքեր փորձում են ապացուցել, որ Տարտյուֆն այնքան էլ սուրբ չէ, ինչպես փորձում է իրեն ներկայացնել։ Տարտյուֆի իրական էությունը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ Օրգոնը անզգուշաբար վստահում է նրան խռովարարների դրամարկղը և իր տունը, ամբողջ ունեցվածքը, գրանցում է նրա անունով։ Միայն թագավորի (ենթադրվում է Լյուդովիկ XIV-ն է) հրաշալի միջամտությամբ արդարությանը վերականգնվում է ավարտից հինգ րոպե առաջ, ինչն էլ թույլ է տալիս ներկայացմանը մնալ որպես կատակերգություն։ Տարտյուֆը պատժվում է, Օրգոնը ներվում է, նրա ընտանիքին է վերադարձվում տունը և ունեցվածքը։
- Տիկին Պերնել, Օրգոնի մայրը
- Օրգոն, Էլմիրայի ամուսինը
- Էլմիրա, Օրգոնի կինը
- Դամիս, Օրգոնի որդին
- Մարիանա, Օրգոնի դուստրը, սիրահարված է Վալերային
- Վալեր, երիտասարդ, ով սիրահարված է Մարիանային
- Քլեանթ, Էլմիրայի եղբայրը, Օրգոնի աներձագը
- Տարտյուֆ, կեղծ սուրբ
- Դորինա, Մարիանայի աղախինը
- Ֆլիպոտա, Տիկին Պերնելի աղախինը
- Պարոն Լոյալ, դատական պրիստավ (ֆր.՝ loyal, օրինական)։ Մոլիերը դիտմամբ է տալիս այս անունը Տարտյուֆի կաշառված մարդուն։
- Սպա
- 1-ին խմբագրություն, բեմականացվել է 1664 թվականին, (3 գործողությունը, «Տարտյուֆ կամ Կեղծավորը»),
- 2-րդ խմբագրություն, բեմականացվել է 1667 թվականին, (5 գործողությունը, «Խաբեբան»),
- 3-րդ խմբագրություն, բեմականացվել է 1669 թվականին, (5 գործողությունը, «Տարտյուֆ»)։
Առաջին խմբագրմամբ ներկայացումը բեմադրվել է Մոլիերի թատերախմբի կողմից 1664 թվականին մայիսի 12-ին Վերսալում, 2-րդ խմբագրմամբ՝ 1667 թվականին օգոստոսի 5-ին «Պալե Ռոյալ» թատրոնում, իսկ 3-րդ խմբագրմամբ բեմադրվել է 1669 թվականին օգոստոսի 5-ին։
Առաջին հրատարակումը եղել է 1669 թվականին Փարիզում։
Թարգմանություններ ռուսերեն լեզվով
- «Տարտյուֆ կամ Կեղծավորը», Ի․ Կրոպոտով, 1757 թվական, Մոսկվա։
- «Տարտյուֆ», Ն. Ի. Խմելնիցկի, 1789 թվական։
- «Տարտուֆ կամ խաբեբան», Մ. Լ. Լոզինսկի, Ժ․ Բ. Մոլիերի հատոր 1, 1957 թվական, Մոսկվա։
Բեմադրություններ Ռուսաստանում
Առաջին բեմադրությունը ռուսական բեմում ներկայացվել է 1757 թվականի նոյեմբերի 22-ին Պետերբուրգում, իսկ 1767 թվականին ապրիլի 21-ին Մոսկվայում։
- 1968, Տագանկայի թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Յուրի Լյուբիմով։
- 2004, Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն, ռեժիսոր՝ Նինա Չուսովա։
- 2006, Լենկոմ թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոյեվ։
- 2008, Վոլոգդայի դրամատիկական թատրոն (Վոլոգդա), ռեժիսոր՝ Զուրաբ Նանոբաշվիլի։
- 2008, Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին (Սանկտ-Պետերբուրգ), ռեժիսոր՝ Անդրեյ Անդրեյեվ։
- 2010, Աստրախանի դրամատատիկական թատրոն (Աստրախան), ռեժիսոր՝ Ստանիսլավ Տատուշեվ։
- 2011, Մոսկվայի դրամատիկական թատրոն Մալայա Բրոննայայի վրա (Մոսկվա), ռեժիսոր՝ Պավել Սաֆոնով։
- 2011, Կրասնոյարսկի Պուշկինի անվան դրամատատիկական թատրոն (Կրասնոյարսկ), ռեժիսոր՝ Ռոման Ֆեոդորի։
- 2014, Պոկրովկայի թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Սերգեյ Պոսելսկի։
- 2014, Վոլգայի դրամատիկական թատրոն (Վոլգա), ռեժիսոր՝ Ալեքսանդր Մայնին։
- 2015, Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Բրիջիտ Ժակ-Վաժման։
- 2016, Ստանիսլավսկու անվան Էլեկտրո թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Ֆիլիպ Գրիգորյան։
- 2016, Նիժնի Տագիլի դրամատիկական թատրոն (Նիժնի Տագիլ), ռեժիսոր՝ Ռենատ Ֆազլեեվ։
- 2017, Անդրբայկալի շրջանային դրամատիկական թատրոն (Չիտա), ռեժիսոր՝ Նիկոլայ Գադոմսկի։
- 2018, Փոքր թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Վլադիմիր Դրագունով։
- 2020, Տագանկայի թատրոն (Մոսկվա), ռեժիսոր՝ Յուրի Մուրավիցկի[1]։
- 1926, «Tartuffe» (Գերմանիա), ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու։
- 1965, «Tartuffe» (Բելգիա)։
- 1971, «Tartuffe» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Մարսել Քրավեն։
- 1984, «Le tartuffe» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ժերար Դեպարդիե։
- 1987, «Tartuffe» (Նորվեգիա), ռեժիսոր՝ Օլա Բ. Յոհանսեն։
- 1989, «Тартюф», ֆիլմ ներկայացում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն։ Բեմադրել է Անատոլի Էֆրոսը։
- 1992, «Тартюф», ռեժիսոր՝ Յան Ֆրիդ։ Գլխավոր դերերում է՝ Միխայիլ Բոյարսկի։
- 1998, «Tartuffe ou L’imposteur» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ժորժ Բենսուսան։ Գլխավոր դերերում է՝ Ֆիլիպ Տորետոն։
- Պիեր Օգյուստեն Բոմարշը 1792 թվականին ստեղծել է «Հանցագործ մայրը կամ երկրորդ Տարտյուֆ» պիեսը, որտեղ գլխավոր հերոսներից մեկի՝ Բեժեարսի կերպարի մեջ փորձել է կրկին վերարտադրել մոլիերյան հերոսի հատկանիշները։
- Կարլ Գուցկովը 1847 թվականին ստեղծում է «Տարտյուֆի նախատիպը» Մոլիերի մասին պիեսը, որտեղ նրա կատակերգության գլխավոր հերոսը պիեսում բավականին նշանակալի դեր է խաղում։
- Гастроли театра КОМЕДИ ФРАНСЭЗ, 1954 թվական, Մոսկվա, Լենինգրադ, «Искусство» պետական հրատարակչություն։