բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Աշորա կամ տարեկան (լատին․՝ Secale), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5 (որոշ տվյալներով 13), Հայաստանում՝ 4 տեսակ, վայրի՝ աշորա Վավիլովի (S. vavilovii), միամյա մոլախոտ է, աշորա լեռնային (S.montanum), աշորա Դարալագյազի (S. daralagesi), բազմամյա են և աշորա մշակովի կամ հատիկային (S.cereale)։
Աշորա | |
Աշորա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Triticeae |
Ցեղ | Secale |
Տեսակ | Աշորա (S. cereale) |
Միջազգային անվանում | |
Secale cereale |
Աշորայի բոլոր տեսակները և ներտեսակային տիպերն ունեն փնջաձև արմատային համակարգ։ Ցողունը սնամեջ ծղոտ է, բարձրությունը՝ 20-200 սմ. Տերևը կազմված է տերևապատյանից և տերևաթիթեղից, տերևները գծանշտարաձև են, արմատները թափանցում են մինչև 20-25 սմ խորությունը, ծաղկաբույլը հասկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին (սեպտեմբերին)։ Պտուղը հատիկ է։
Աշորայի վայրի տեսակներն օգտագործվում են ստեղծվող մշակաբույսերի ընտրասերման աշխատանքներում։ Օգտագործվում է և՛ որպես պարեն, և՛ որպես կեր։ 1 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 0, 18 կերային միավորի, սիլոսը՝ 0, 17, իսկ չոր խոտը՝ 0, 41։ Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ չի ցուցաբերում պահանջկոտություն։
Հայաստանում տարածված (700-2500 մ բարձրներում) բոլոր տեսակները բնորոշվում են ներտեսակային բազմազանությամբ (հայտնաբերվել են 70-ից ավելի տարատեսակներ)։ Մշակովի {{bt-armlat|աշորա, որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռն, մարգերում։ Ցրտաև երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Վավիլովի {{bt-armlat|աշորա հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում (600-1800 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, ժայռաճեղքերում, ավազուտներում, փլվածքներում և այլն։ Ցողունը դյուրաբեկ է։ Բազմանում է սերմերով. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշորա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշորա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 488)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.