Տապաս
From Wikipedia, the free encyclopedia
Տապաս (իսպաներեն tapas, հոգնակի, tapa -... «կապարիչ»[1]), Իսպանիայում՝ ցանկացած նախուտեստ, որը մատուցվում է բարում գարեջրի կամ գինու հետ։ Դա կարող է լինել ընդեղեն, չիպսեր կամ ձիթապտուղ և անկախ ուտեստներ, օրինակ, «pintxos moruno» խոզի խորոված կամ «pintxos donostyarras» Սան Սեբաստիանում՝ մի շարք տարբեր տաք և սառը նախուտեստներ։ Հաճախ Իսպանիայի տարբեր մասերում (իսկ երկրի հարավ-արևելքում՝ Ալմերիայում և Գրանադայում միշտ) նախուտեստները ընդգրկված են խմիչքի գնի մեջ։
գինու կամ գարեջրի հետ մատուցվող խաորտիկ | |
Իսպանիա | |
Ծագում | |
Տեսակ | խորտիկ |
Ենթատեսակ | նախուտեստ |
Առաջացման երկիր | Սան Սեբաստիան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | հաց |
Հնարավոր | սխտոր, սոխ |
Tapas Վիքիպահեստում |
Պատմականորեն, թեթև նախաճաշ՝ հաց կամ խոզապուխտ, դրվում էր մատուցվող բաժակի կամ գինով կուժի վրա՝ ծածկելով իր պարունակությունը ճանճերից ու փոշուց։ Բայց երբ թագավոր Ալֆոնսո X Կաստիլիացին հրամայել էր իր զինվորներին ցանկացած պանդոկում պարտադիր մատուցել գինու հետ նաև անվճար նախուտեստներ, որպեսզի զինվորները չհարբեին, խորամանկ պանդոկատերերը սկսեցին պատրաստել այդ անվճար ուտեստները որքան հնարավոր է փոքր։ Այդ ժամանակից ի վեր հայտնվել է նման ճաշատեսակների, նախուտեստների ավանդույթը[2]։
Իսպանացիների համատարած ժամանցն է տեղափոխել բարից բար՝ խմելով յուրաքանչյուրում գինի կամ մի բաժակ գարեջուր և փորձելով բարի ֆիրմային տապաս խորտիկները։ Տարածված ավանդույթ է, որ բարը կամ տեղական փոքր ռեստորանն ունենա 8- 12 տարբեր տեսակի տապաս` սկուտեղների վրա տաքացած և ապակե կապարիչներով ծածկված նախուտեստները։ Դրանք հաճախ շատ ուժեղ համեմված են սխտորով, չիլիով կամ պապրիկայով, չամանով, աղով, պղպեղով, շաֆրանով, երբեմն էլ `առատ ձիթայուղով։ Հաճախ տեսականու մեջ լինում է մեկ կամ մի քանի ծովամթերք, որը կոչվում է «մարիսկոս» («mariscos»), ընդգրկելով այդ թվում անչոուսներ, սարդինաներ կամ սկումբրիա ձիթապտղի յուղի կամ լոլիկի սոուսով, երբեմն` կարմիր կամ կանաչ պղպեղով կամ այլ համեմունքներով։ Տարածված է նաև տապասի այն տեսակը, որը պարունակում է մեկ կամ մի քանի տեսակի ձիթապտուղ։ Բացի այդ մեկ կամ մի քանի տեսակի հաց մատուցվում է որպես տապաս տարբեր սոուսներով[3]։
Իսպանիայում գոյություն ունեն տապասի բազմաթիվ մրցույթներ, սակայն միայն Տապասի ազգային մրցույթն[4] է, որը տոնում են ամեն տարի նոյեմբերին։