![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3b/Tancredi_Giuditta_Pasta.jpg/640px-Tancredi_Giuditta_Pasta.jpg&w=640&q=50)
Տանկրեդ (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Տանկրեդ (իտալ.՝ Tancredi), իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Գաետանո Ռոսսիի ըստ Վոլտերի նույնանուն ողբերգության և Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի։ Առաջին անգամ կատարվել է 1813 թ. փետրվարի 6-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում (մեներգչուհիների վատառողջության պատճառով ներկայացումը ավարտին չի հասցվել)։ Օպերան ամբողջությամբ կատարվել է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 12-ին։ Նույն տարի Ֆերարա քաղաքի օպերային թատրոնում «Տանկրեդի» բեմադրության համար Ռոսսինին գրել է օպերայի նոր ֆինալ, որտեղ գլխավոր հերոսը մահանում է ռազմի դաշտում։
Տանկրեդ իտալ.՝ Tancredi | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա-սերիա և օպերա[1] |
Կոմպոզիտոր | Ջոակինո Ռոսինի |
Լիբրետտոյի հեղինակ | Գաետանո Ռոսսի, Լուիջի Լեկի |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Վոլտեր. «Տանկրեդ» ողբերգություն (1759), Տորկվատո Տասսո. «Ազատագրված Երուսաղեմ» պոեմ |
Գործողությունների քանակ | 2 արար[1] |
Գործողության տեղ | Սիրակուզա |
Կերպարներ | Tancredi?, Argirio?, Isaura?, Roggiero?, Amenaide? և Orbazzano? |
Ստեղծման տարեթիվ | 1813 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 6, 1813[1] |
Առաջնախաղի վայր | Վենետիկ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
![]() |
«Տանկրեդ» օպերան համարվում է Ռոսսինիի ստեղծագործական վաղ շրջանի գլուխգործոցներից մեկը։ Այն ներկայումս էլ մեր ընդ մերթ բեմադրվում ու ձայնագրվում է[2]։ Լայն ճանաչում է ստացել հատկապես Տանկրեդի «Di tanti palpiti» մեներգը 1-ին գործողությունից։