Տայգետե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Տայգետե (հուն․՝ Ταϋγέτη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 9 ժամանակավոր անվանումը[1][3][4]։
Տայգետե (Յուպիտեր XX) Taygete | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 25 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,9[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 360 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,252[2] |
Սիդերիկ պարբերություն | 732,2 օր[2] |
Թեքվածություն | 165,2° (խավարածրի հարթության նկատմամբ) 163° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2,5 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,6 ×1014 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Տայգետեն ունի մոտ 5 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 360 000 միլիոն կմ հեռավորության վրա, 732,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,2° խավարածրի հարթության նկատմամբ (163° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,252 է[1][2]։
Տայգետեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար պլեադ Տայգետեի անունով, ով Ատլասի դուստրն էր և Զևսի սիրուհին[5]։