From Wikipedia, the free encyclopedia
Վրեժ և օրենք (հինդի` शोले (Sholay), բառացի թարգմանությամբ` «Այրվող ածուխներ»), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին՝ ռեժիսոր Ռամեշ Սիպպիի կողմից։ Բնօրինակը նկարահանվել է հինդի լեզվով։
Վրեժ և օրենք հինդի՝ शोले | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | մարտաֆիլմ[1], բադի մուվի, երաժշտական ֆիլմ, վեստեռն, դրամա, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և Masala film? |
Թվական | օգոստոսի 15, 1975 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռամեշ Սիպպի[1][2] |
Պրոդյուսեր | Ջի Փի Սիպի |
Սցենարի հեղինակ | Salim-Javed? |
Դերակատարներ | Դհարմենդրա[2][3], Հեմա Մալինի[2][3], Ամիթաբհ Բաչան[2][3], Ջայա Բհադուրի, Սանջիվ Կումար[2][3], Ամջադ Խան[2][3], Սատիենդրա Կապուր[3], Gufi Paintal? և Jagdeep? |
Օպերատոր | Dwarka Divecha? |
Երաժշտություն | Ռահուլ Դև Բուրման |
Մոնտաժ | Էմ Էս Շինդե |
Պատմվածքի վայր | Բանդալոր |
Նկարահանման վայր | Ramanagara?[4] |
Տևողություն | 204 րոպե |
Կինոնկարը Բոլիվուդի պատմության մեջ համարվում է ամենախոշորագույն հիթերից մեկը։ Այն Բոմբեյի «Միներվա» կինոթատրոնում առանց դադարի ցուցադրվել է ավելի քան 286 շաբաթ (շուրջ հինգ տարի)։ Շահույթը կազմել է 300 միլիոն հնդկական ռուփի, որն այժմյան հաշվարկով հավասար է 16,3 միլիարդի։ 1999 թվականին հնդկական BBC-ի կողմից այն համարվել է «հազարամյակի ֆիլմ»։ 2005 թվականին Filmfare Awards մրցանակաբաշխության կազմկոմիտեն, կինոմրցանակի 50-ամյա գոյության ընթացքում, կինոնկարին արժանացրել է պարգևի` որպես լավագույն ֆիլմի։
Ոստիկանության տեսուչ Թհակուրը (Սանջիվ Կումար), ձերբակալել էր գողությամբ զբաղվող Վիրուին (Դհարմենդրա) և Ջային (Ամիթաբհ Բաչչան)։ Սակայն նրանց բանտ ուղեկցելու ճանապարհին, ավազակներից փրկվելու նպատակով, նրանք երեքով միավորվում են։ Կռվի ժամանակ Թհակուրը վիրավորվում է, բայց Վիրուն և Ջայը չեն օգտվում նման առիթից և փախուստի չեն դիմում, այլ մնալով վիրավորի հետ, ուղևորվում են բանտ։
Որոշ ժամանակ անց Թհակուրը որոնում է Վիրուին և Ջային, քանի որ նրանց օգնության կարիքն ուներ։ Մինչ նրանք գտնվում էին բանտում, Թհակուրը ձերբակալել էր անողորմ ավազակապետ Գաբար Սինգհին (Ամջադ Խան), սակայն վերջինս փախուստի դիմելով բանտից, միացել էր իր ավազակախմբին և ապաստանել այն գյուղի մոտակայքում, որտեղ ապրում էր Թհակուրն իր ընտանիքով։ Գաբար Սինգհը սպանում է Թհակուրի ընտանիքի անդամներին, իսկ նրան դարանակալելուց և գերեվարելուց հետո` դաժանորեն կտրում է ձեռքերը։ Դրանից հետո ավազակները սկսում են անպատիժ ահաբեկել գյուղի բնակիչներին։
Թհակուրը ցանկանում է միայն մի բան` դեմ առ դեմ, միայնակ հանդիպել Գաբար Սինգհին և մենամարտելով վրեժ լուծել նրանից։ Վիրուի և Ջայի խնդիրը Գաբար Սինգհի ենթականերին ոչնչացնելն ու գյուղի բնակիչների անդորրն ապահովելն է։ Սակայն ավազակների հետ անհավասար կռվի ժամանակ զոհվում է նաև Ջայը։
Դերակատար | Կերպար |
---|---|
Դհարմենդրա | Վիրու |
Ամիթաբհ Բաչչան | Ջայ |
Հեմա Մալինի | Բասանթի |
Ջայա Բհադուրի | Ռադհա |
Ամջադ Խան | Գաբար Սինգհ |
Սանջիվ Կումար | Թհակուր Բալդև Սինգհ |
Իֆտեկհար | տեսուչ Կհուրանա, Ռադհայի հայրը |
Մակ Մոհան | Սամբհա, ավազակ |
Հելեն | պարուհի |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ռամեշ Սիպպի | ռեժիսոր |
Գոպալդաս Պարմանանդ Սիպպի | պրոդյուսեր |
Սալիմ Խան և Ջավեդ Ախտար | սցենարիստ |
Դվարկա Դիվեչա | օպերատոր |
Ռահուլ Դև Բուրման | կոմպոզիտոր |
Թիվ | Երգի անվանումը | Երգիչները | Տևողությունը |
---|---|---|---|
1 | Title Music (Sholay) | - | 02:46 |
2 | Yeh Dosti | Կիշոր Կումար, Մաննա Դեյ | 05:21 |
3 | Haa Jab Tak Hai Jaan | Լատա Մանգեշկար | 05:26 |
4 | Koi Haseena | Կիշոր Կումար, Հեմա Մալինի | 04:00 |
5 | Holi Ke Din | Կիշոր Կումար, Լատա Մանգեշկար | 05:42 |
6 | Mehbooba Mehbooba | Ռահուլ Դև Բուրման | 03:54 |
7 | Yeh Dosti (թախծոտ տարբերակ) | Կիշոր Կումար | 01:49 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.