From Wikipedia, the free encyclopedia
Վյայնյո Լիննա (ֆիններեն՝ Väinö Linna, դեկտեմբերի 20, 1920[1][2][3][…], Ուրյալա, Պիրկանմաա, Ֆինլանդիա - ապրիլի 21, 1992[1][2][3][…], , Kangasala), ֆինն գրող, երկրի խոշորագույն արձակագիրը։
Վյայնյո Լիննա ֆիններեն՝ Väinö Linna | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուրյալա, Պիրկանմաա, Ֆինլանդիա |
Մահացել է | ապրիլի 21, 1992[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | , Kangasala |
Գերեզման | Kalevankangas cemetery |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մայրենի լեզու | ֆիններեն |
Երկեր | Անհայտ զինվորը (վեպ) և Under the North Star? |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Väinö Linna Վիքիպահեստում |
Ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 20-ին, Ուրյալա գյուղում, մսագործի ընտանքիում։ 1930-ական թվականների կեսերին ավարտել է դպրոցը։ Աշխատել է Տամպեր քաղաքի մանածագործական գործարանում[10]։
1940 թվականին զորակոչվել է բանակ և մասնակցել Խորհրդա-ֆիննական պատերազմին։ Այդ ժամանակ էլ սկսել է նշումներ կատարել իր տպավորությունների վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսել է գրել պատմական վեպեր։ Սկսել է տպագրվել 1947 թվականին[10]։
1954 թվականին լույս է տեսել նրա` հակապատերազմական ոգով տոգորված «Անհայտ զինվորը» վեպը, որը նրան համբավ է բերել։ Այնուհետև Լիննան գրել է «Այստեղ՝ Հյուսիսային աստղի ներքո» եռերգությունը` Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմի իրադարձությունների մասին, փորձելով հրահրել երկրի անցյալի անկողմնակալ քննարկման սկիզբը[11]։
Գրողի գրքերը բազմիցս էկրանավորվել են («Այստեղ՝ Հյուսիսային աստղի ներքո» (1968))։ Լիննայի դիմանկարը պատկերված էր ֆիննական 20 մարկանոց թղթադրամի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.