From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Վսեվոլոդովիչ Մոնոմախ (ռուս.՝ Влади́мир Все́володович Монома́х, 1053[1][2], Պերեյասլավ, Կիևյան Ռուսիա - մայիսի 19, 1125[1][2], Կիև, Կիևյան Ռուսիա), Կիևի մեծ իշխան 1113 - 1125 թվականներին։
Վլադիմիր Մոնոմախ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 1053[1][2] |
Ծննդավայր | Պերեյասլավ, Կիևյան Ռուսիա |
Մահացել է՝ | մայիսի 19, 1125[1][2] |
Վախճանի վայր | Կիև, Կիևյան Ռուսիա |
Երկիր | Կիևյան Ռուսիա |
Տոհմ | Ռյուրիկովիչներ |
Հայր | Վսեվոլոդ I[1][3][4] |
Մայր | Anastasia Monomakh?[4] |
Երեխաներ | Մստիսլավ I[5][4], Յարոպոլկ I[6][7], Վյաչեսլավ I, Եվֆիմիա Վլադիմիրովնա, Յուրի Դոլգորուկի, Ագաֆիա Վլադիմիրովնա, Andrzej Włodzimierzowic?[8], Iziaslav?[9], Sviatoslav?[10], Roman Włodzimierzowic?, Maritsa Vladimirovna? և Sofya Monomakh? |
Հավատք | ուղղափառություն և ուղղափառություն |
Ստորագրություն | ![]() |
Վսեվոլոդ Յարոսլավիչի և բյուզանդական կայսր Կոնստանդին Մոնոմախի (այստեղից՝ «Մոնոմախ» անվանումը) դստեր որդին։
Իշխել է Չեռնիգովում, ապա՝ Պերեյասլավլում։ 1103 և 1111 թվականներին արշավել է պոլովցիների դեմ և պարտության մատնել նրանց։ 1113 թվականին Կիևում բռնկած ժողովրդական ապստամբության ժամանակ, տեղի բոյարների հրավերով դարձել է Կիևի իշխան, ճնշել է ապստամբությունը, բայց միևնույն ժամանակ հրատարակել է կանոնադրություն, որը իրավականորեն որոշ չափով թեթևացրել է քաղաքային ցածր խավերի և գյուղացիների վիճակը։
Վլադիմիր Մոնոմախի օրոք Կիևյան Ռուսիան ուժեղացել Է, նրան հաջողվել է ժամանակավորապես միավորել ռուսական իշխանությունները։
Նրա «Խրատ»-ը հին ռուս, գրականության հիանալի հուշարձան Է, որտեղ նա իր որդիներին կոչ է անում ամրապնդել Ռուսիայի միասնությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.