From Wikipedia, the free encyclopedia
Վիրջինյուս Սինկևիչուսը (լիտվերեն՝ Virginijus Sinkevičius, նոյեմբերի 4, 1990, Վիլնյուս, Լիտվա), լիտվացի քաղաքական գործիչ, ով 2019 թվականից, գլխավորությամբ, ծառայում է որպես Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար։ Նա նախկինում եղել է Լիտվայի Հանրապետության Սեյմի անդամ և Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարության նախարար։ Այժմ նա մեծ դեր է խաղում եվրոպական էկոլոգիական բազմաթիվ հարցերում։
Վիրջինիուս Սինկևիչուս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1990[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվա |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Աբերիստուիտի համալսարան և Մաաստրիխտի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Seimas?, Minister of Economy and Innovation? և European Commissioner for the Environment? |
Կուսակցություն | Lithuanian Peasant and Greens Union?[2] և Union of Democrats "For Lithuania"?[3] |
Virginijus Sinkevičius Վիքիպահեստում |
2009 թվականին Սինկևիչուսն ավարտել է Սալոմեյա Ներիս գիմնազիան, Լիտվայի Վիլնյուս մայրաքաղաքում, որտեղ նա ծնվել է։ Այնուհետև նա շարունակել է իր կրթական ճանապարհը Աբերստյու համալսարանում, որտեղից ստացել է Տնտեսական և սոցիալական հետազոտությունների բակալավրի աստիճան 2012 թվականին։
2012 թվականին Սինկևիչուսը սովորում էր Լիտվայի Հանրապետության վարչապետի գրասենյակի Տարածաշրջանային և էթնիկական հարցերի բաժնում։ 2013 թվականին նա Մաաստրիխտի համալսարանում ստացել է եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում։
Սինկևիչուսը մայրենի լեզուն լիտվերենն է։ Նա նաև տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուների[4]։
2012 թվականից 2015 թվականներին Սինկևիչյուսը եղել է Lithuania Tribune լրատվական պորտալի հեղինակ և խմբագիր։ 2013–2014 թվականներին նա աշխատել է որպես ծրագրի ղեկավարի օգնական Վաշինգտոնի Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում (CEPA):
2014 թվականին Սինկևիչուսն աշխատել է որպես միջազգային խմբի նախագծի ղեկավար «Lietuvos paštas»-ում։ 2014 թվականից 2015 թվականներին մասնակցել է «Ստեղծիր Լիտվան» ծրագրին։ 2015-ից 2016 թվականներին եղել է Լիտվայի օդանավակայանների (LTOU) կոնցեսիոն նախագծում ծրագրի համակարգող։ 2016 թվականին նա եղել է Լիտվայի հանրային ձեռնարկությունների ներդրումային միջավայրի բարելավման խմբի թիմի ղեկավար։
2017 թվականին Սինկևիչուսը ավարտեց Թվային քաղաքականության դասընթացը Օքսֆորդի համալսարանում, Օքսֆորդ, Անգլիա։
2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Սինկևիչյուսը միանձնյա ընտրվել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր՝ որպես անկախ թեկնածու Վիլնյուսի Շեշկինե ընտրատարածքից։ Այնուհետև նա նշանակվեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ։
2017 թվականի նոյեմբերի 27-ին Սինկևիչուսը նշանակվել է Լիտվայի տնտեսության նախարար-վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի կաբինետում և տնտեսության նախարարության վերակազմավորումից հետո նա դարձել է էկոնոմիկայի և նորարարության նախարար[5]։
2019 թվականի օգոստոսի 22-ին Լիտվայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է Սինկևիչուսի թեկնածությունը Եվրահանձնակատարի պաշտոնում[6]։ Առաջադրումը համաձայնեցվել է վարչապետ Սկվերնելիսի և Լիտվայի ֆերմերների և կանաչների միության (LVŽS) առաջնորդի՝ Ռամունաս Կարբաուսկիսի հետ[7]։
Պաշտոնը ստանձնելուց հետո Սինկևիչուսը դարձավ ամենաերիտասարդ եվրոհանձնակատար՝ ընդամենը 28 տարեկան հասակում[8]։ Մինչ նա այդ պաշտոնը զբաղեցրել էին միայն 30 տարեկան և ավել տարիքի անձինք։
2022 թվականին Սինկևիչուսը առաջարկել է օրինականորեն պարտադիր թիրախներ՝ կիսով չափ կրճատել քիմիական թունաքիմիկատների օգտագործումը և մինչև 2030 թվականը Եվրոպական միության տարածքի առնվազն 20%-ում վերականգնել բնությունը՝ փորձելով ավելի լավ պաշտպանել առողջությունը և վերականգնել վայրի բնության ներկայացուցիչների նվազող գլխաքանակը[9]։
2018 թվականին Սինկևիչուսը մրցանակ է ստացել «Տարվա լավագույն բիզնես միջավայրի համար» ասոցիացիայի կողմից ներդրողների ֆորումի կողմից և «SWITCH Tech Awards»-ում «Բլոքչեին առաջնորդություն» անվանակարգում։ 2019 թվականին նա ստացել է «Գործընկերության առաջնորդ 2018» մրցանակը նորարարական բարեփոխումների և ստարտափ էկոհամակարգի զարգացման համար Լիտվայի բիզնեսի համադաշնություն կազմակերպության կողմից։ 2018 թվականին Սինկևիչուսը ընդգրկվել է աշխարհի 100 կառավարության մեջ դեր ունեցող ամենաազդեցիկ երիտասարդների ցանկում՝ «Apolitical» կայքի կողմից[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.