From Wikipedia, the free encyclopedia
Վիտտորե Կարպաչչո (Carpaccio, 1465[1], ենթդ․ Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][3] - 1526[4][5][6][…] կամ ոչ վաղ քան 1525 և ոչ ուշ քան 1526, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[7]), իտալացի նկարիչ։
Վիտտորե Կարպաչչո իտալ.՝ Vittore Carpaccio | |
---|---|
Ծնվել է | 1465[1] |
Ծննդավայր | ենթդ․ Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][3] |
Վախճանվել է | 1526[4][5][6][…] կամ ոչ վաղ քան 1525 և ոչ ուշ քան 1526 |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[7] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Dream of St. Ursula?, Two Venetian Ladies?, Miracle of the Holy Cross at the Rialto Bridge?, Portrait of a Knight? և Legend of Saint Ursula? |
Զավակներ | Բենեդետտո Կարպաչչո[8] |
Vittore Carpaccio Վիքիպահեստում |
Վաղ Վերածննդի կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է Ջենտիլե Բելլինիի մոտ։ Սուրբ Ուրսուլայի (1490-1495, Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ), Սուրբ Գևորգի և Հիերոնիմոսի (1502-1507, Սկուոլա դի Սան-Ջորջո դելյի Սկյավոնի, Վենետիկ) կյանքի թեմաներով կատարված նկարաշարերում Կարպաչչոն առասպելական, սրբացված իրադարձությունները մեկնաբանել է որպես ժամանակակից իրական կյանքի պատկերներ՝ ներմուծելով քաղաքային բնապատկեր և ինտերիեր։ Կարպաչչոն հող է նախապատրաստել XVI դարի վենետիկյան վարպետների գեղանկարչական հայտնագործումների համար։
Վերածննդի հումանիստական միտումների ազդեցությունը նվազ նկատելի է Կարպաչչոյի ստեղծագործություններում, միտումներ, որոնք հենց իր իսկ կյանքի ժամանակամիջոցում արմատապես վերափոխեցին իտալական կերպարվեստը, և այդ տեսակետից նա ավելի շատ պահպանողական է։ Թերևս այդ է պատճառը, որ նրա գործերը կերպարվեստի վենետիկյան դպրոցի իրեն ժամանակակից ներկայացուցիչներ Ջովանի Բելլինիի և Ջորջոնեի ստեղծագործությունների համեմատությամբ քիչ են կարևորվել։ Կարպաչչոյի աշխատանքներում նկատվում է Անտոնելլո Դա Մեսսինայի և վաղ նիդերլանդական գեղանկարչության ազդեցությունը։
Կարպաչչոյի ծննդյան տարեթիվը դեռևս ճշգրտված չէ; Հայտնի է միայն, որ նա իր գլխավոր գործերն ստեղծել է 1490 - 1519 թվականների միջակայքում, աշակերտել է Լացարո Բաստիանիին, ով, ինչպես Անտոնիո Վիվարինին ու Ջովանի Բելլինին, ընդարձակ արվեստանոց ուներ Վենետիկում[9]։ Իսկական ազգանունը Սկարպացցա է, իսկ Կարպաչչո մականունը վերցրել է Վենետիկի հումանիստական շրջանակներ մուտք գործելու ժամանակ։ Վիտտորիոյի անվան առաջին հիշատակությունը հանդիպում է 1492 թվականի մի փաստաթղթում, որ նրա հորեղբոր՝ Ֆրա Իլլարիոյի կտակն է[9]։
Կարպաչչոյի լավագույն ստեղծագործությունները նրան տեղ են ապահովել իտալական Վերածննդի կերպարվեստի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի վարպետների շարքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.