Վիսայան
ծով From Wikipedia, the free encyclopedia
ծով From Wikipedia, the free encyclopedia
Վիսայան[1][2] (թագալերեն Kabisayaan, անգլ.՝ Visayan, իսպ.՝ Visayan), ոչ մեծ ծով Ֆիլիպիններում՝ հյուսիսում՝ Մասբատե, արևելքում և հարավ-արևելքում՝ Լեյթե, հարավում՝ Սեբու և Նեգրոս և արևմուտքում՝ Պանայ կղզիների միջև։ Պատկանում է Խաղաղ օվկիանոսին։ Կանիգաո նեղուցով միանում է Կամոտես ծովին, ինչպես նաև Սիբույանգ, Սամար, Մինդանաո և Սուլու ծովերին։
Վիսայան | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ֆիլիպիններ |
Մասն է | Խաղաղ օվկիանոս |
Ավազանի երկիր | Ֆիլիպիններ |
Ծովը գտնվում է 11° և 12° լայնությունում ու 123° և 124° երկարությունում[3]։ Ծովի մակերեսը, ըստ տարբեր աղբյուրների, 5184-ից[4] մինչև 10 հազար կմ² է։ Սակավաջուր է․ ըստ աղբյուրներից մեկի՝ մակերեսի մեծ մասում խորությունը մինչև 40 մ է[3], ըստ մյուսների՝ մինչև 50 մ, 38 մ միջին խորությամբ[4]։ Կան մոտ 6-10 մ խորությամբ ծանծաղուտներ[1]։ Մաքսիմում խորությունը 150 մ է[4]։ Մակերեսի ջերմաստիճանը տատանվում է 2-ից մինչև 30 °C-ը։ Մակերևութային ջրերի աղիությունը տատանվում է 33,2-34,3 ‰-ի սահմաններում։ Քլորոֆիլ a-ի կոնցենտրացիան տատանվում է 0,001-0,67 մգ/մլ միջակայքում[5]։
Այն ողողում է կղզիների ափերը, որոնք գտնվում են Ֆիլիպինների չորս նահանգներում՝ Իլոիլո, Արևմտյան Նեգրոս, Սեբու և Մասբատե։ Ընդհանուր առմամբ ծովին սահմանակից են 22 մունիցիպալ կազմավորումներ[3]։ Արևմուտքում միավորվում է Սուլու ծովի հետ։ Հարավչինական ծովից ջրի ներհոսք է ստանում Մինդորո նեղուցով և հյուսիս-արևմուտքում գտնվող Իսլա Վերդե անցումով[4]։ Հարավում Մինդանաո ծովին է միանում Բոհոլ, Տանյոն և Կանիգաո նեղուցներով։ Խաղաղ օվկիանոսի ջրերը ներքին ավազաններ են մտնում արևելքում գտնվող Սան Բերնարդինո նեղուցով[4]։
Ծովի հատակը ձևավորվել է հնագույն ժայթքած և փոխակերպված ապարներով[6]։
Վիսայան ծովը միշտ համարվել է Ֆիլիպինների երեք ամենամեծ ձկնորսական տարածքներից մեկը։ Տարածքում ձկնորսության ամբողջ արտադրանքի շուրջ 66 %-ը արդյունահանվում է առևտրային հիմունքներով։ 1992 թվականին որսացվել է մոտ 165 հազար տոննա ձուկ, բայց արդեն 1995 թվականին ձկնորսության ծավալը նվազել է մինչև 120 հազար տոննա։ 2003 և 2007 թվականներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել փոքր պելագիկ ձկնատեսակների թվի աճ, ընդհանուր ձկնորսության մեջ կաղամարի, թանաքաձկան, մեդուզայի և խեցգետնի մասնաբաժնի աճ, ինչպես նաև գիշատիչների որսման նվազում[3]։
Ծովում հետախուզական հորատումներ են անցկացրել նավթագազային պաշարները գնահատելու համար[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.