From Wikipedia, the free encyclopedia
Վիյան Փեյման (, Մակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան - ապրիլի 6, 2015[1], Ռաս ալ-Այն, Ռաս ալ-Այնի շրջան, Ռաս ալ-Այնի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա[2], ծնյալ Գյուլստան Թալի Ցինգանլո), քուրդ երգչուհի և Կանանց ինքնապաշտպանական ջոկատներից մեկի (Yekîneyên Parastina Jin - YPJ) մարտիկ։ 2015 թվականին զոհվել է Սիրիայում Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ ) ահաբեկիչների դեմ մարտնչելիս։
Վիյան Փեյման | |
---|---|
Ծննդավայր | Մակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան |
Մահացել է | ապրիլի 6, 2015[1] |
Մահվան վայր | Ռաս ալ-Այն, Ռաս ալ-Այնի շրջան, Ռաս ալ-Այնի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա[2] |
Մասնագիտություն | երգչուհի, ռազմիկ և ուսուցչուհի |
Ծնվել է Իրանի Մակու քաղաքում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց առաջ աշխատել է որպես ուսուցչուհի[3][4] և, բացի այդ, քրդական ժողովրդական երաժշտության ոճով երգեր է հորինել ու կատարել[5][6]։ Համբավվել է որպես dengbêj՝ ժողովրդական երգիչ և ասացող, ով գովերգել է քուրդ ժողովրդի պայքարը իսլամական պետության դեմ Ռոջավայում տեղի ունեցած բախումների ժամանակ և այդ պայքարում ընկած մարտիկներին[7][8]։
Մարտերի մասնակցելիս Վիյանը երկու անգամ վիրավորվել է և երկու անգամն էլ բուժվելուց հետո վերադարձել է մարտադաշտ, շարունակել պայքարը[3]։ NBC News-ի թղթակցին նա ասել է, որ ինքը մարտնչել է Կոբանեի մերձակայքում՝ հանուն Մերձավոր Արևելքի կանանց ազատ ապրելու իրավունքի։ «Մենք կանգնած ենք այստեղ և տղամարդկանց հավասար մարտնչում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ կանանց ավանդաբար թերագնահատում են՝ համարելով ոչ լիարժեք մարդ։ Մենք կանգնած ենք այստեղ՝ որպես մեր տարածաշրջանի բոլոր կանանց ուժի խորհրդանիշ»[9]։
Վիյան Փեյմանը զոհվել է Իսլամական պետության դեմ մղված կռիվներից մեկում 2015 թվականի ապրիլի 6-ին[9].[10] Սիրիա-թուրքական սահմանի մոտ գտնվող Սերե Քանիե քաղաքի մերձակայքում[4]։ Նրա աճյունը հողին են հանձնելԴերբեսի քաղաքի նահատակաց գերեզմանատանը, որը կրում է Շեհիդ Ռուստեմ Քուդիի անունը[11]։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ արվեստագետներ Վիյան Փեյմանին նվիրված երկեր են ստեղծել։ Քուրդ երաժիշտ Շահրիյար Ջամշիդին նրա հիշատակին է ձոնել 2020 թվականին թողարկած My Sunset-Land ROJAVA ալբոմում ընդգրկած «Viyan» կոմպոզիցիան, որտեղ գովերգում է իրանցի քուրդ երգչուհուն, ով համարձակվել է ընդվզել նաև Իրանում կին արվեստագետների գործունեությունը սահմանափակող օրենքների դեմ[12][13]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.