From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով (մայիսի 3 (15), 1848, Lopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1926[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4]), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ։
Վիկտոր Վասնեցով Виктор Васнецов | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Васнецов |
Ծնվել է | մայիսի 3 (15), 1848 |
Ծննդավայր | Lopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 23, 1926[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1875) |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, փոստային բացիկների դիզայներ, գծանկարիչ, նկարազարդող, բեմանկարիչ, դիզայներ, ջրանկարիչ, խճանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | սիմվոլիզմ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ալյոնուշկա, Ասպետը խաչմերուկում և Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա |
Կուսակցություն | Ռուս ժողովրդի միություն |
ստորագրություն | |
Viktor Vasnetsov Վիքիպահեստում |
Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցում 1867 - 1868՝ Ի․ Ն․ Կրամսկոյր մոտ և Գեղարվեստի ակադեմիայում 1868-1975, որի իսկական անդամն էր 1893 թվականից։ Պերեդվիժնիկների ընկերության անդամ 1878 թվականից։ Այցելել է Ֆրանսիա (1876) և Իտալիա (1885)։
Վիկտոր Վասնեցովի եղբայրն է նկարիչ Ապոլինարի Վասնեցովը։
1870-ական թվականներին հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», 1876, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1880-ական թվականներին ստեղծել է ազգային պատմության, ռուսական բիլինաների և ժողովրդական հեքիաթների թեմաներով խորապես հայրենասիրական գործեր՝ գրեթե ամբողջովին դրանց նվիրելով իր հետագա ստեղծագործությունը․ («Պոլովցիների դեմ Իգոր Սվյատոսլավիչի մղած մեծ ճակատամարտից հետո» 1880, «Ալյոնուշկա» 1881, Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» 1881-1998, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա» 1889, «Դյուցազուններ» 1881-1898, «Իվան Վասիլևիչ Ահեղ արքան» (1897, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժողովրդական, բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Ձյունանուշիկը» հեքիաթ-պիեսի (բեմական Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, 1882) և Ռիմսկի-Կորսակովի նույնանուն օպերայի (բեմական Մոսկվայում, Մամոնտովի մասնավոր օպերայում, 1886 թվականին) զգեստների և բեմանկարների էսքիզները։
1883-1985 թվականներին Մոսկվայի պատմության թանգարանի համար ստեղծել է «Քարի դար» մոնումենտալ պաննոն, 1885-1996 թվականներին՝ Կիևի Վլադիմիրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», 1878, «Իվան Պետրով», 1883, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), նկարազարդումների հեղինակ է։
Վասնեցովի գծանկարներով են կառուցվել եկեղեցի և հեքիաթային՝ «Հավի ոտներով խրճիթը» Աբրամցևոյում (Մոսկվայի մոտ, 1883), Տրետյակովյան պատկերասրահի ճակատը 1902։ Խորհրդային տարիներին Վասնեցովը շարունակել է ստեղծագործել ժողովրդական հեքիաթային թեմաներով («Անմահ Կաշչեյը», 1917-1926, Վիկտոր Միխայլովիչ Վասնեցովի տուն-թանգարան, Մոսկվա)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.