From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Մագոմետովիչ Աբաև (ռուս.՝ Виктор Магометович Абаев, դեկտեմբերի 11, 1935, Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2007), սովետ ռուս գեղանկարիչ։ Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական նկարիչ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ[1]։
Վիկտոր Աբաև ռուս.՝ Виктор Абаев Магометович | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1935 |
Ծննդավայր | Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2007 |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ |
Վիկտոր Մագոմետովիչ Աբաևը ծնվել է 1935 թվականին, Ռուսաստանի Ստալինգրադ քաղաքում (այժմյան Վոլգոգրադ)։ 1950-1956 թթ. սովորել է Սվերդլովսկի գեղարվեստի դպրոցում (նախկին Եկատերինբուրգում գտնվող Ի. Դ. Շադրայի անվան գեղարվեստի դպրոցում)։ Ավարտելուց հետո ուսումը շարունակում է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայում, որն ավարտել է 1962 թվականին[2]։
1960-ական թվականներին իր ամուր տեղը զբաղեցրեց Կաբարդա-Բալկարիայի մշակույթում, որի համար համարվում է Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական նկարիչ[3]։
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և 1974 թվականից Ռուսաստանի նկարիչների միության անդամ։ 1992-2005 թվականներին Կաբարդա-Բալկարիայի նկարիչների միության նախագահ, 2000 թվականից Ռուսաստանի նկարիչների միության քարտուղար[4]։
1962 թվականից անդամ է ռուսական համամիութենական, հանրապետական, տարածաշրջանային ցուցահանդեսների, իսկ 1985 թվականից արտասահմանյան ցուցահանդեսների անդամ։ Ունեցել է իր անհատական ցուցահանդեսները։
Վիկտոր Աբաևի ստեղծագործություններում բնութագրվում է ազգային, համամարդկային բարոյականության խնդիրները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.