Վիկի Ադամս (անգլ.՝ Vicki Adams, նոյեմբերի 16, 1989(1989-11-16), Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի կյոռլինգիստուհի։ Հանդես է գալիս Կյոռլինգի Մեծ Բրիտանիայի հավաքականում։ Կյոռլինգով զբաղվում է մանկությունից։ Առաջին մարզիչները եղել են նրա ծնողները։ Նրա ավագ քույրը՝ Քեյ Ադամսը նույնպես կյոռլինգիստուհի է և Շոտլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը[1]։ Վիկին ինքը Մեծ Բրիտանիայի կյոռլինգի հավաքականի կազմում որպես թիմի երկրորդ համար մասնակցել է 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին[2] և դարձել բրոնզե մեդալակիր[3]։

Արագ փաստեր Վիկի Ադամս անգլ.՝ Vicki Chalmers, Ծնվել է ...
Վիկի Ադամս
անգլ.՝ Vicki Chalmers
Thumb
Ծնվել էնոյեմբերի 16, 1989(1989-11-16) (34 տարեկան)
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկյոռլինգիստ
 Vicki Adams Վիքիպահեստում
Փակել

Վիկին սոցիոլոգիա և քրեագիտություն է ուսումնասիրել Ստիրլինգի համալսարանում։

2018 թվականին նա ամուսնացել է[4] Էնդրյու Չալմերսի հետ[5] և վերցրել նրա ազգանունը[6]։ Ներկայումս ամուսնու հետ ապրում է Ստրանրարում կամ Ստիրլինգում[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.