Վիլյամ Հիքլինգ Պրեսկոտ (անգլ.՝ William Hickling Prescott, մայիսի 4, 1796[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հունվարի 28, 1859[1][5][6], Բոստոն, ԱՄՆ[4]), ամերիկացի պատմաբան, Իսպանիայի պատմության XV-XVI դդ. աշխատությունների հեղինակ։
Վիլյամ Պրեսկոտ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1796[1][2][3][…] Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 28, 1859[1][5][6] (62 տարեկան) Բոստոն, ԱՄՆ[4] բնական մահով |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և իրավաբան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Phi Beta Kappa և Ամերիկայի հնավաճառության միություն |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][8] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Elizabeth Lawrence?[9] |
Հայր | William Prescott, Jr.?[9] |
Մայր | Catherine Greene Prescott?[9] |
Ստորագրություն | |
William Hickling Prescott Վիքիպահեստում |
Կյանք և գործունեություն
Ընտանիք
Վիլյամ Պրեսկոտը ծնվել է Սեյլեմում, ծնողների՝ Վիլյամ Պրեսկոտ Կրտսերի (սենատոր) և Քեթրին Գրին Հիքլինգի առաջնեկն է։ Վիլյամից բացի՝ ծնողներն ունեցել են ևս վեց երեխա, որոնցից չորսը մահացել են մանուկ հասակում։ Վիլյամի պապը՝ Վիլյամ Պրեսկոտը (1726-1795), ԱՄՆ անկախության համար մղված պատերազմի հերոսներից է։ Ղեկավարել է Բանկեր-Հիլլի ապստամբությունը և այստեղ էլ կրթություն է ստացել եպիսկոպոսական Սուրբ Երրորդություն եկեղեցու վանահայր դոկտոր Ջոն Գարդների մոտ։
Կրթություն
1811 թվականի օգոստոսին Վիլյամն ընդունվել է Հարվարդի քոլեջի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրս։ Դժբախտ պատահարի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, ինչն ամբողջ կյանքում հետապնդել է նրան։ Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրել է տեսողության իսպառ կորստի։ Պրեսկոտն ստիպված է եղել օգտվել ընթերցողների ծառայությունից, իսկ իր գրքերը գրել է հատուկ շրջանակով տողացույցի միջոցով. միաժամանակ նա զարգացրել է գերմարդկային ընդունակություններ՝ կարողանալով տեքստից անգիր հիշել և վերարտադրել ավելի քան 60 էջ։ 1814 թվականին ավարտել է համալսարանը, ինչից հետո 1816-1817 թվականներին ճամփորդել է Եվրոպայում, եղել է Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։
1820 թվականին Պրեսկոտն ամուսնացել է Սյուզեն Էյմորիի հետ, նրանք ունեցել են չորս երեխա։ Ամուսնությունից հետո որոշել է նվիրվել գրականությանը։
Ստեղծագործություն
Առաջին հոդվածներ
1821 թվականին Պրեսկոտը North American Review պարբերականում հրապարակել է լորդ Բայրոնի նամակների համառոտ ակնարկը, որը հասցեագրված էր Հռոմի պապին։ Սկզբում Վիլյամը ցանկացել է նվիրվել իտալական գրականությանը, սակայն, Ջորջ Թիքնորի (անգլ.՝ George Ticknor) հետ ընկերության շնորհիվ սկսել է ուսումնասիրել Իսպանիայի և Լատինական Ամերիկայի պատմությունը։ Ավելի ուշ Թիքնորը դարձել է Պրեսկոտի կենսագիրը և գրել է Վիլյամ «Պրեսկոտի կյանքը» (անգլ.՝ The life of William Hikcling Prescott ) գիրքը, որը հրատարակվել է Բոստոնում, 1864 թվական և վերահրատարակվել է 1875 թվականին։
Պատմական աշխատություններ։ Վախճան
1837 թվականին լույս է տեսել «Ֆերդինանդի և Իզաբելլայի պատմությունը» (անգլ.՝ History of Ferdinand and Isabella)՝ Պրեսկոտի տասնամյա աշխատանքի արդյունքը։ Դրանից հետո նա հայտնի է դարձել որպես պատմաբան և ճանաչման է արժանացել ընթերցողների կողմից։ 1843 թվականին լույս է տեսել «Մեքսիկայի նվաճման պատմությունը» (գրվել է իսպանացի պատմաբան Պասկալ դե Գայանգոսա Արսեի աջակցությամբ) և 1847 թվականին՝ «Պերուի նվաճման պատմությունը»։ Նրա վերջին աշխատությունը՝ «Ֆիլիպ II-ի պատմությունը», մնացել է անավարտ (հատոր I և II 1855 թվական, հատոր III 1858 թվական)։ 1858 թվականին Պրեսկոտը կաթվածահար է եղել, իսկ մեկ տարի անց պատահած երկրորդ կաթվածը դարձել է նրա մահվան պատճառը։
1859 թվականին լույս են տեսել նրա՝ դեռևս անտիպ կենսագրական նյութերը և նամակագրությունը։
1870-1874 թվականներին Ջ. Կիրկի (J. F. Kirk) խմբագրությամբ 16 հատորով լույս է տեսել Վիլյամ Պրեսկոտի երկերի լիակատար ժողովածուն։ Հետագայում ժողովածուն լրամշակել է Ու. Մունրոն (W. H. Munro) և 1904 թվականին լույս է տեսել 22 հատորով, վերահրատարակվել՝ 1968 թվականին։ Պրեսկոտի Նամակաները ժողովել է Ռոջեր Ուոլքոթը (Roger Wolcott) (1925 թվական), իսկ Գեղարվեստական գրառումները՝ Հարվի Գարդիները (C. Harvey Gardiner) (1961 թվական)։
Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և XIX դարում մեծ ճանաչում են վայելել։
Գիտական ժառանգություն
Պրեսկոտը XIX դարի պոզիտիվ պատմագրության դասական ներկայացուցիչ է։ Նա ձգտել է ստեղծել պատմաէպիկական աշխատություններ։ Պրեսկոտը գիտական շրջանառության մեջ է դրել իսպանական արխիվի մինչ այդ անհայտ փաստաթղթեր։ Նրա ճանաչման գործում մեծ դերակատարում է ունեցել կուրության փաստը։ Պրեսկոտի աշխատությունները ոգևորել են ամերիկացի երկաթուղային մագնատ Էդվարդ Այերին (1841-1927)։ Նա սկսել է հավաքել հնդկական մշակույթի և գրականության մեծ հավաքածու, որոնցում կային գաղութային շրջանին վերաբերող բացառիկ ձեռագրեր, որոնք համալրել են Չիկագոյի Նյուբերրիի գրադարանի և Չիկագոյի բնական պատմության թանգարանի հիմնական հավաքածուները։
Հարգանքի տուրք
- Ի պատիվ պատմաբանի՝ Արիզոնա նահանգում Պրեսկոտի անունով քաղաք է անվանակոչվել։
- Բոստոնում է գտնվում Պրեսկոտի տուն-թանգարանը (նա ապրել է այդ տանը 1845-1859 թվականներին), որն ընդգրկվել է ԱՄՆ ազգային պատմական հուշարձանների ցանկում[10]։
- Արեկիպայում (Պերու), ի պատիվ Պրեսկոտի, անվանակոչվել է անգլոիսպանական քոլեջ[11]։
Ուշագրավ փաստ
- Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին Պրեսկոտը վարձակալել էր այն բնակարանը, որը ժամանակին վարձակալել էր ավագ Պրեսկոտը։ Տարիներ անց Պրեսկոտի որդին վարձակալել է նույն սենյակը[12]։
Աշխատություններ
- The History of the Reign of Ferdinand and Isabella the Catholic
- Spain’s Conquest of the Moors, 1840
- History of the Conquest of Mexico, գուտենբերգի նախագիծ
- Biographical and Critical Miscellanies (1845).
- History of the Conquest of Peru (1847).
- History of the Reign of Philip II (1855-58) — անավարտ
- The Correspondence of William Hickling Prescott (1833—1847). Ed. by Roger Wolcott. Massachusetts Historical Society, 1925.
- The Literary Memoranda of William Hickling Prescott. 2 vols. Ed. by C. Harvey Gardiner. Oklahoma, 1961.
- The Papers of William Hickling Prescott. Ed. by C. Harvey Gardiner. Illinois, 1964.
Սկզբնաղբյուրներ
- Gardiner, Clinton Harvey (1969), William Hickling Prescott, a Biography. Introd. por Allan Nevis, Austin:Texas University Press. ISBN 0-292-70005-9
- The life of Edward E. Ayer. — Chicago, IL, 1929.
- Necrology of Alumni of Harvard College, 1851-52 to 1862-63. — Boston, MA: J. Wilson and Son, 1864.
- Papers discussing the comparative merits of Prescott’s and Wilson’s histories, pro. and con.: As laid before the Massachusetts Historical Society. — Boston: s.n., 1861.
- A New History of the Conquest of Mexico: In which Las Casas' denunciations of the popular historians of that war are fully vindicated. — Philadelphia, PA: James Challen & Son, 1859.
- Cortés and his Companions: Critical essay on the documentary sources of Mexican history // Narrative and Critical History of America, Vol. 2 / Justin Winsor, (ed.). — unabridged facsimile of edn. published 1866 [Boston:Houghton, Mifflin & Co.]. — Boston, MA: Adamant Media Corporation, 2006. — С. 397—430. — (Elibron Classics series). — ISBN 0-543-98914-3
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.