From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Տելլ (ֆր.՝ Guillaume Tell), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա չորս գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Էտիեն դը Ժուիի և Իպոլիտ Բիի ըստ Ֆրիդրիխ Շիլլերի համանուն պիեսի։ Համարվում է Ռոսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ «Վիլհելմ Տելլը» իտալացի երգահանի վերջին օպերան է, գրվել է ֆրանսիական կառավարության պատվերով։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Մեծ օպերա և օպերա[1] |
Կոմպոզիտոր | Ջոակինո Ռոսինի |
Լիբրետտոյի հեղինակ | Վիկտոր-Ժոզեֆ Էտիեն դը Ժուի, Իպոլիտ Բի |
Լիբրետտոյի լեզու | Ֆրանսերեն |
Սյուժեի աղբյուր | Ֆրիդրիխ Շիլլեր. «Վիլհելմ Տելլ» պիես |
Գործողությունների քանակ | 4 արար[1] |
Կերպարներ | Arnold Melchtal?, Guillaume Tell?, Walter Furst?, Hedwige?, Gesler?, A hunter?, Mathilde?, Leuthold?, Rodolphe?, Melchtal?, Jemmy? և Ruodi? |
Ստեղծման տարեթիվ | 1828 |
Առաջնախաղի տարեթիվ | օգոստոսի 3, 1829[1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 1829 |
William Tell (opera) Վիքիպահեստում |
Առաջնախաղը կայացել է Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) 1829 թ. օգոստոսի 3-ին։ Օպերան արտահայտված հաջողություն չի ունեցել, ինչի հետևանքով Ռոսսինին հետագայում այն կրճատել է՝ նվազեցնելով գործողությունների թիվը երեքի։ Այս տեսքով օպերան մնացել է Փարիզի օպերային թատրոնի մշտական խաղացանկում մինչև 1932 թ., իսկ 1868 թ. Ռոսսինիի ներկայությամբ տեղի է ունեցել օպերայի 500-րդ ներկայացումը[2]։
Օպերայի երաժշտության ստեղծման համար երգահանին պահանջվեց 6 ամիս։ Ռոսսինիի հայրենասիրական-հերոսական ժանրի ստեղծագործությունների գագաթնակետը ընդունված է համարել «Վիլհեմ Տելլ» օպերան։
«Վիլհեմ Տելլ» օպերայի առավել հայտնի և ճանաչվող հատվածներից մեկը համարվում է նախերգանքը։ Ըստ Ե. Բրոնֆինի խոսքերի` «... նախերգանքը ապշեցնում է իր անսովորությամբ։ Այն ազատ ծրագրային սիմֆոնիկ պոեմ է, որտեղ միմյանց հաջորդում են քնարերգական-էպիկական, հովվերգական և դրամատիկական-գեղանկարչական, ժանրային-ազդիչ իրադարձությունները։ Երգահանը նախերգանքի մեջ չի ներմուծել պոեմի թեմաները։ Սակայն նախերգանքի իմաստային և բանաստեղծական կապը պոեմի հետ ակնհայտ է։»[3]
Օպերան բարձր գնահատականի արժանացավ Ռիհարդ Վագների կողմից, ով օպերայի հեղինակի հետ զրույցի ժամանակ ասել է . «Ինձ անհրաժեշտ է ազատ, անկախ, կապանքներ չճանաչող երաժշտություն; այնպիսի երաժշտություն, որ հստակ մատնանշում է ոչ միայն հերոսներին բնորոշ ուրվապատկերները, որոնց անհնար էր խառնել ուրիշների հետ, այլև ցանկացած փաստ, դրվագ, որոնք հյուսված են դրամայում; հասարակ երաժշտություն, որը ճկուն և բազմազանորեն արձագանքելով բանաստեղծական տեքստի իմաստին` կկարողանար ծավալվել, սահմանափակվել, ընդլայնվել, հետևելով երաժշտական արտահայտության պահանջներին։ Ինչ վերաբերում է այդպիսի երաժշտության, դուք ինքներդ, մաեստրո, ստեղծել եք լավագույն օրինակը «Վիլհեմ Տելլ»-ի «Անշարժ կանգնիր» տեսարանում, որտեղ ազատ կատարումը` շեշտադրելով յուրաքանչյուր բառը և թավջութակի հուզումնալից ուղեկցումը, հասնում է օպերային էկսպրեսիայի գագաթնակետին։ ... Դուք, մաեստրո, այդ օպերայում ստեղծել եք բոլոր ժամանակների երաժշտությունը, և այն լավագույնն է։»[4]
«Վիլհեմ Տելլ»-ը եզակի օպերաներից է, որի նոր դրվածքը հայտնվեց Մեծ թատրոնում Հայրենական Մեծ պատերազմի սկզբին` նախքան 1943 թվականը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.