գերմանացի ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Էդուարդ Վեբեր (գերմ.՝ Wilhelm Eduard Weber, հոկտեմբերի 24, 1804[1][2][3], Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2] - հունիսի 23, 1891[1][5][6][…], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[4][2]), գերմանացի ֆիզիկոս։
Վեբերը 1826 թվականին ավարտել է Հալլեի համալսարանը և նույն տարում ստացել է դոցենտի աստիճան, 1827 թվականին դասավանդել է այդ համալսարանում։
1828 թվականից դարձել է պրոֆեսոր։ 1831-1837 թվերին և 1849 թվականին Վեբերը եղել է Գյոթինգենի, 1843-1849 թվականներին՝ Լայպցիգի համալսարանների պրոֆեսոր։
Վեբերի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին ձայնագիտությանը և էլեկտրամագնիսական հեռագրին։ Հայտնագործել և պատրաստել է էլեկտրամագնիսական առաջին հեռագիրը, որով Գյոթինգենի համալսարանը կապվել է աստղադիտարանի հետ։ Նրա հիմնական հետազոտությունները վերաբերում են մագնիսական երևույթներին ու էլեկտրականությանը։ Վեբերի գլխավոր գործը, որը նրա անունը հռչակել է գիտության պատմության մեջ, Կ. Գաուսի հետ էլեկտրական միավորների բացարձակ համակարգի ստեղծումն է։ Նա առաջինն է որոշել էլեկտրամագնիսական ինդուկցիայի տարածման արագությունն օդում։ Գերմանացի ֆիզիկոս Կոլրաուշի հետ Վեբերը որոշել է կոնդենսատորի լիցքի՝ էլեկտրաստատիկ և մագնիսական միավորներով արտահայտված արժեքների հարաբերությունը և առաջինը բացահայտել, որ այն թվապես հավասար է լույսի արագությանը։
Նա էլեկտրական լիցքի և նյութի էլեկտրական կառուցվածքի ընդհատության վարկածի հեղինակն է։ Մասնակցել է երկրամագնիսական չափումների համար անհրաժեշտ մեթոդների և սարքերի մշակմանը, ստեղծել մի շարք ֆիզիկական սարքեր, մասնավորապես՝ էլեկտրադինամոմետրը։
Միավորների միջազգային համակարգում մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը կոչվել է Վեբեր (Վբ)։ 1 Վեբերը (Վբ) այն մագնիսական հոսքն է, որի մինչև 0 նվազման դեպքում նրա հետ շաղկապված 1 Օհմ դիմադրության շղթայով անցնում է 1 Կուլոն էլեկտրականության քանակ։
1970 թվականին Վիլհելմ Վեբերի հիշատակին նրա անունով անվանվեց Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.