From Wikipedia, the free encyclopedia
Վիլլեմ II, Վիլհելմ II (հոլ.՝ Willem II, գերմ.՝ Wilhelm II., ֆր.՝ Guillaume II), Վիլլեմ Ֆրեդերիկ Գեորգ Լոդեվիկ (հոլ.՝ Willem Frederik George Lodewijk;դեկտեմբերի 6, 1792[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - մարտի 17, 1849[1][2][3][…], Թիլբուրխ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4]), Նիդերլանդների թագավոր, 1840 թվականի հոկտեմբերի 7-ից՝ Լյուքսեմբուրգի Մեծ դուքս, Լիմբուրգի դուքս, Վիլլեմ I թագավորի ավագ որդին և իրավահաջորդը։
Վիլլեմ II | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1792[1][2][3][…] |
Ծննդավայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Մահացել է | մարտի 17, 1849[1][2][3][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Թիլբուրխ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4] |
Գերեզման | Նիևե կերկ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Քրայսթ Չյորչ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դատավոր, ռազմական գործիչ և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Աննա Պավլովնա[5] |
Ծնողներ | հայր՝ Վիլհելմ I Նիդերլանդացի, մայր՝ Վիլհելմինա Նիդերլանդացի |
Զբաղեցրած պաշտոններ | Monarch of Luxembourg? և King of the Netherlands? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վիլհելմ III Լյուքսեմբուրգցի, Prince Alexander of the Netherlands?, Prince Hendrik of the Netherlands?, Prince Ernest Casimir of the Netherlands?[6] և Princess Sophie of the Netherlands? |
William II of the Netherlands Վիքիպահեստում |
Վիլլեմ II-ը դաստիարակվել է Բեռլինի ռազմական ակադեմիայում, ուսումն ավարտել է Օքսֆորդի համալսարանում և 1811 թվականին անցել իսպանական ծառայության՝ որպես փոխգնդապետ։ 1815 թվականին՝ Հարյուր օրվա ընթացքում, որպես Նիդեռլանդների թագաժառանգ, նա եղել է հոլանդական զորքերի հրամանատարը։ Իր քաջությունն ու ռազմական հմտությունները ցույց է տվել հատկապես Կատրա-Բրայում և Վաթեռլոոյի ճակատամարտում, որտեղ ուսի վիրավորում է ստացել։
1814 թվականի հունիսի 22-ին պարգևատրվել է «Սուրբ Անդրեաս» շքանշանով[7], իսկ 1815 թվականի հուլիսի 3-ին՝ Սուրբ Գևորգ 2-րդ դաս № 75 շքանշանով՝ «Վաթեռլոոյի ճակատամարտին մասնակցության համար»։
Ամուսնացել է 1816 թվականին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր I կայսեր քրոջ՝ Մեծ իշխան Աննա Պավլովնայի (1795-1865) հետ։ Իշխանի ժամանման համար երիտասարդ Ալեքսանդր Պուշկինը գրել է «Օրանի արքայազնին» բանաստեղծությունը։
Երբ 1830 թվականին հեղափոխություն սկսվեց Բելգիայում, Օրանի արքայազնն անմիջապես գնաց Անտվերպեն, իսկ այնտեղից՝ սեպտեմբերի 1-ին՝ Բրյուսել, որտեղ իր ներկայությամբ բարենպաստ տպավորություն թողեց։ Չնայած դրան, արքայազնը հայտնվեց այնպիսի ծանր իրավիճակում, որ գերազանցեց իր լիազորությունները և հոկտեմբերի 16-ին ճանաչեց Բելգիայի ազատությունը։ Թագավորը չեղյալ հայտարարեց իշխանի լիազորությունները, որը մեկնում էր Անգլիա։ Հաջորդ տարի նա կրկին ստանձնեց հոլանդական ուժերի հրամանատարությունը և հաջողությամբ մղեց պատերազմը, մինչև որ ստիպված էր նահանջել ֆրանսիական ռազմական միջամտության առջև։
1831 թվականի օգոստոսի 31-ին նա ստացավ Նիդեռլանդների ֆլեդմարշալի կոչում և Հոլանդիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոն։
Գահը ստանձնելով իր հոր գահընկեցությունից հետո՝ 1840 թվականին, Վիլլեմը փորձեց բարելավել երկրի ֆինանսական վիճակը, բայց վախեցավ նախաձեռնել քաղաքական բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունն ավելի ու ավելի տեսանելի էր դառնում։ 1848 թվականիի եվրոպական հեղափոխական շարժումը կոտրեց նրա դիմադրությունը։ Նա համաձայնեց սահմանադրության, ֆինանսական և հարկային համակարգերի ամբողջական վերափոխմանը, բայց չկարողացավ տեսնել այդ բարեփոխումների ավարտը և մահացավ 1849 թվականի մարտի 17-ին։ Նրան հաջորդեց որդին՝ Վիլհելմ III Լյուքսեմբուրգցին։
Վիլեմ II-ը մահացավ իր սիրելի Թիլբուրխ քաղաքում, որտեղ երկար ժամանակ ապրել է։ Նրա անունն է կրում քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ Վիլլեմ II։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.