«Վիլլա Պարկ» (անգլ.՝ Villa Park), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի Ասթոն թաղամասում։ 1897 թվականից «Աստոն Վիլլայի» տնային դաշտն է[1]։ Ըստ ՈՒԵՖԱ-ի դասակարգման՝ մարզադաշտն ունի 4-րդ կարգ, այստեղ անց են կացվել Անգլիայի հավաքականի 16 միջազգային հանդիպում՝ բարձր մակարդակով։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1899 թվականին, վերջինը՝ 2005 թվականին։ Վիլլա Պարկը Անգլիայի առաջին մարզադաշտն է, որտեղ միջազգային հանդիպումներ են անց կացվել 3 դար շարունակ։ Վիլլա Պարկը 1999 թվականին հյուրընկալեց Գավաթների գավաթակրի եզրափակիչը, որտեղ հանդես էին գալիս Ռեալ Մայորկան և Լացիոն (1-2)[5]։ Վիլլա Պարկը հյուրընկալել է Անգլիայի ֆուտբոլի գավաթի ավելի շատ կիսաեզրափակիչ, քան մեկ այլ մարզադաշտ՝ ընդհանուր առմամբ այստեղ անց է կացվել 55 հանդիպում։

Արագ փաստեր Վիլլա Պարկ, Տեսակ ...
Վիլլա Պարկ
Thumb
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումVilla Park
ՏեղագրությունԲիրմինգհեմ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1897
Բացված1897[1]
ՃարտարապետԱրչիբալդ Լեյտչ[2]
ՍեփականատերԱստոն Վիլլա
ԳործաղեկավարԱստոն Վիլլա
Տարողություն42 640[3]
Տնային թիմԱստոն Վիլլա
Դաշտի չափսեր105 x 68 մ[1]
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?[4] և գազոն
Կայքavfc.co.uk/villa-park(անգլ.)
Thumb
Thumb
 Villa Park Վիքիպահեստում
Փակել

1897 թվականին Աստոն Վիլլան տեղափոխվեց Aston Lower Grounds։ Իր պատմության ընթացքում մարզադաշտը բազմիցս վերակառուցվել է և նորացվել։ Ակումբը թույլտվություն ունի մեծացնել Վիլլա Պարկի տարողունակությունը 42 682-ից 50 000։

Նախքան 1914 թվականը հեծանվահրապարակ կար, որտեղ անց էին կացվում հեծանվավազքեր և ատլետիկայի մրցումներ։ Բացի ֆուտբոլային միջոցառումներից մարզադաշտում կազմակերպվում են նաև համերգներ, բոքսի և ռեգբիի մրցումներ։ 2012 թվականին Վիլլա Պարկը հյուրընկալեց Անգլիայի ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումները, քանի որ Ուեմբլի մարզադաշտն այդ ժամանակ զբաղված էր՝ Ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում ֆուտբոլի առաջնության կազմակերպմամբ[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.