From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան կազմված է 23 շրջաններից (գերմ.՝ Gemeindebezirke): Վիեննայի յուրաքանչյուր շրջան ունի իր անվանումը, սակայն հաճախ շրջաները նշվում են նաև թվերով։ Վիեննայի բազմաթիվ տների դիմերեսին կան փոքրիկ ցուցատախտակներ, որոնց վրա փողոցի անվանումից առաջ նշված է նաև շրջանի համարը, օրինակ՝ «16, Koppstraße», այսինքն տվյալ փողոցը գտնվում է 16-րդ շրջանում[1]։
Իրավական տեսանկյունից այդ շրջանները Ավստրիայի վարչական բաժանման տարածքներ չեն հանդիսանում, (ինչպես, օրինակ, այլ հողերում գտնվող շրջանները) այլ պարզապես հանդիսանում են քաղաքային վարչակազմի ենթակայության տակ գտնվող տարածքներ։ Այնուամենայնիվ, այս շրջաններում անց են կացվում ընտրություններ, իսկ ընտրություների ներկայացուցիչները որոշ քաղաքական իրավասություններով են օժտված, ինչպես օրինակ քաղաքաշինական ծրագրում։ Բացի այդ, յուրաքանչյուր շրջան ունի իր սեփական վարչական շենքը (բացառությամբ 13-րդ և 14-րդ շրջանների, որոնք մեկ ընդհանուր շենքով են հանդես գալիս), որպեսզի քաղաքի վարչական բնույթի ցանկացած հարց բնակիչները կարողանան լուծել իրենց տարածքում, օրինակ՝ նոր անձնագիր ստանալու գործընթացը և այլն[1]։
№ | Շրջան | գերմ.՝ Gemeindebezirke | Մակերես, га (2017-01-01)[2][3] | Բնակչություն, մարդ (2017-01-01)[2][3] | Վիեննայի վարչական բաժանում[1] |
---|---|---|---|---|---|
1 | Ներքին քաղաք | Innere Stadt | 286,89 | 16 465 | |
2 | Լեոպոլդշտադ | Leopoldstadt | 1 923,06 | 105 003 | |
3 | Լանդշտրասե | Landstraße | 739,63 | 90 183 | |
4 | Վիդեն | Wieden | 177,47 | 33 035 | |
5 | Մարգարետեն | Margareten | 201,09 | 55 356 | |
6 | Մարիահիլֆ | Mariahilf | 145,23 | 31 865 | |
7 | Նոյբաու | Neubau | 160,45 | 32 197 | |
8 | Յոզեֆշթադ | Josefstadt | 108,97 | 25 528 | |
9 | Ալզերգրունդտ | Alsergrund | 296,66 | 42 709 | |
10 | Ֆավորիտեն | Favoriten | 3 181,42 | 198 083 | |
11 | Զիմերինգ | Simmering | 2 324,80 | 100 137 | |
12 | Մայդլինգ | Meidling | 810,07 | 95 955 | |
13 | Հայթցինգ | Hietzing | 3 770,32 | 54 171 | |
14 | Պենցինգ | Penzing | 3 375,36 | 92 337 | |
15 | Ռուդոլֆսհայմ Ֆյունֆհաուս | Rudolfsheim-Fünfhaus | 392,27 | 78 999 | |
16 | Օտաքրինգ | Ottakring | 867,16 | 104 323 | |
17 | Հերնալս | Hernals | 1138,66 | 57 180 | |
18 | Վերինգ | Währing | 634,56 | 51 128 | |
19 | Դյոբլինգ | Döbling | 2 493,77 | 72 107 | |
20 | Բրիգիտենաու | Brigittenau | 570,81 | 86 868 | |
21 | Ֆլորիդսդորֆ | Floridsdorf | 4 443,10 | 158 712 | |
22 | Դոնաուշտադ | Donaustadt | 10 227,83 | 184 188 | |
23 | Լիզինգ | Liesing | 3 205,68 | 101 053 | |
9 | Վիեննա | Wien | 41 475,24 | 1 867 582 | Վիեննայի շրջանների քարտեզ |
Վիեննայի փոստային ինդեքսները միանշանակ պայմանավորվում են շրջաններով ` 1 ## X, որտեղ 1-ը մատնանշում է Վիեննան, ##-ը՝ շրջանի համարն է (անհրաժեշտության դեպքում առջևից զրո), և X-ը՝ փոստային համարն է, սովորաբար առաջին փոստի դեպքում՝ զրո թիվն է։ Օրինակ 1070 թիվը Նոյբաու շրջանն է մատնանշում։ Բացառություն է կազմում միայն 1300-ը, որը Վիեննայի միջազգային օդանավակայանը, 1400-ը՝ Միավորված Ազգերի կազմակերպության շենքը, իսկ 1500-ը՝ ՄԱԿ-ի ավստրիական զինված ուժերի կառույցն է մատնանշում։
Շրջանի համարը որոշ չափով ցույց է տալիս Վիեննայի շրջանների կազմում դրա ընդգրկման հերթականությունը։
Ներքին քաղաքը Վիեննայի առաջին, կենտրոնական շրջանն է։ Նախքան 1850 թվականը, երբ սկսվեց քաղաքի ընդլայնման աշխատանքները, Ներքին քաղաքի սահմանները ամբողջությամբ ընդգրկում էր այն ժամանակվա Վիեննան[4][5][6][7][8]։
Պատմականորեն բաժանված է եղել չոր քառակուսի մասի։ Չորս մասի բաժանելը կապված է քաղաքի չորս դարպասների հետ։ Այդ թաղամասերն են՝ Ստուբենվիերթելը (Stubenviertel) հյուսիս-արևելքում, Կյորնթներ Վիերթելը (Kärntner Viertel) հարավ-արևելքում, Վայդմերվիերթելը (Widmerviertel) հարավ-արևմուտքում և Սքոթենվիերթելը (Schottenviertel) հյուսիս-արևմուտքում։ Ներկայում Ներքին քաղաք շրջանը սահմանակից է Լեոպոլդշթադին հյուսիս-արևելքից, Լանդշտրասեին արևելքից, Վիդենին և Մարիահիլֆին հարավից, Նոյբաուին և Յոզեֆշթադին արևմուտքից, Ալզերգրունդին հյուսիսից[6][7][8]։
Այն հանդիսանում է քաղաքի զբոսաշրջային, բիզնես կենտրոնը, որտեղ գտնվում են պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.