From Wikipedia, the free encyclopedia
«Վերջին որսը» (ռուս.՝ «Последняя охота»), 1979 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իգոր Շեշուկովը։
Վերջին որսը ռուս.՝ Последняя охота | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | իսթերն |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իգոր Շեշուկով |
Սցենարի հեղինակ | Արթուր Մակարով |
Դերակատարներ | Յուրի Բոգատիրև, Օլեգ Բորիսով, Նիկոլայ Գրինկո, Ալգիմանտաս Մասյուլիս և Մաքսիմ Մունզուկ |
Օպերատոր | Վլադիմիր Բուրիկին |
Երաժշտություն | Վադիմ Բիբերգան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 81 րոպե |
1920-ական թվականներ։ Հեռավոր Հյուսիսում դեռ խորհրդային իշխանություն չի հաստատվել։ Դեպի ֆակտորիայի հեռավոր պահեստ տեղացի էսկիմոսները սովորության համաձայն շարունակում են բերել մորթիներ։ Նավապետ Հորսֆիլդի ամերիկայան նավը գալիս է այստեղ՝ էժան մորթի գնելու համար, բայց իմանալով անիշխանության մասին՝ նրանք որոշում են պարզապես վերցնել «ոչ մեկին» չպատկանող արժեքավոր ապրանքները։ Բայց նրանց ճանապարհին կանգնում է երիտասարդ ուսուցիչ-կոմունիստ Սերգեյը, որն բնակիչներին ոտքի է հանում նրանց դեմ պայքարի…
Սյուժեն որոշ չափով հիշեցնում է Ջեկ Լոնդոնի պատմվածքները։ Դերասանի համար սցենարում կա գրավիչ և ես կասեի, հետաքրքիր հյուսվածք:— գլխավոր դերակատար դերասան Յուրի Բոգատիրյով[1]
Ֆիլմը բնորոշել է որպես «խորհրդային վեստերն», դրա գործողությունները տեղի են ունենում դինամիկ տեմպերով, և դրանում կան բազմաթիվ տեսարաններ հետապնդումներով և կրակոցներով:— «Мурманский вестник», 2009 թվական[2]
Նկարահանումներն իրականացվել են Կիրովի մոտ գտնվող Կոլսկի թերակղզում՝ Խիբիններում, Վուդյավրե լճում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.