Վերա Զվոնարյովա
From Wikipedia, the free encyclopedia
Վերա Իգորևնա Զվոնարյովա (ռուս.՝ Вера Игоревна Звонарёва, սեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Թենիս սկսել է խաղալ 6 տարեկան հասակից և պրոֆեսիոնալ թենիսիտուհի է դարձել 2000 թվականին[4]։ Կարիերայում ամենաձարձր արդյունքը եղել է WTA դասակարգման թիվ 2 ռակետը[5]։ Զվոնարյովան հաղթել է WTA կանանց մենախաղի 12 մրցաշարերում[5] և հասել է մինչև եզրափակիչ 2008 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում, 2010 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում և 2010 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում։ Բացի այդ, նա եղել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[6]։ Զուգախաղերում նա շահել է Մեծ Սաղավարտի չորս տիտղոս։ Նրանցից երկուսին նա հասել է կանանց զուգախաղում, առաջինը 2006 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, որպես խաղընկերուհի ունենալով Նատալի Դեշին, իսկ երկրորդը՝ 2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, Սվետլանա Կուզնեցովայի հետ համագործակցությամբ։ Մյուս երկու տիտղոսները բաժին են հասել խառը զուգախաղին, առաջինը 2004 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, Բոբ Բրայանի հետ խաղընկերությամբ, իսկ երկրորդը՝ 2006 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, Էնդի Ռամի հետ համագործակցությամբ։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Բնակվելու վայր | Մոսկվա |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1][2][3] (39 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Հասակ | 172 սանտիմետր սմ |
Քաշ | 59 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 2000 թվական սեպտեմբեր |
Կարիերայի ավարտ | 2015 թվական ապրիլ |
Աշխատող ձեռք | աջլիկություն |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 13 526 440 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 597–325[1] |
Տիտղոսներ | 12 WTA, 2 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (2010 թվականի հոկտեմբերի 25) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (2009, 2011) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (2003) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2010) |
ԱՄՆ | Եզրափակիչ (2010) |
Օլիմպիական խաղեր | 3 Բրոնզ 2008 Պեկին |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 314–193[1] |
Տիտղոսներ | 6 WTA |
Ամենաբարձր վարկանիշ | 9 (2005 թվականի օգոստոսի 8) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (2012) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (2006) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2010) |
ԱՄՆ | Հաղթանակ (2006) |
zvonareva.ru(անգլ.)(ռուս.) | |
Ավարտել է կարիերան |