From Wikipedia, the free encyclopedia
Վերա Գիրիչ (ուկրաիներեն՝ Віра Гирич, սեպտեմբերի 12, 1967[1][2], Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2022[1][3][4], Կիև, Ուկրաինա[1][5]), ուկրաինացի լրագրող, պրոդյուսեր, Ազատություն ռադիոկայանի ուկրաինական գրասենյակի թղթակից։ Մահացել է 2022 թվականի ապրիլի 28-ի երեկոյան՝ Կիևում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով։
Վերա Գիրիչ ուկրաիներեն՝ Віра Гирич | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1967[1][2] |
Ծննդավայր | Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 28, 2022[1][3][4] (54 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա[1][5] |
Քաղաքացիություն | Ուկրաինա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող և ռադիո պրոդյուսեր |
Աշխատավայր | Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո[1][4], TSN? և Espreso TV? |
Վերա Գիրիչը ծնվել է 1967 թվականին։ Որպես տեղեկատվական պրոդյուսեր աշխատել է ուկրաինական «ТСН» տեղեկատվական հեռուստատեսային կայանում և Իսրայելի դեսպանատանը։ 2018 թվականի փետրվարի 1-ից աշխատել է «Ազատություն ռադիոկայանի» Կիևի գրասենյակում[6]։
Զբաղվել է հասարակական աշխատանքով, օգնել Աֆղանստանից փախստականներին[7]։
Մահացել է 2022 թվականի ապրիլի 28-ին, ռուսական բարձր ճշգրտության հրթիռների հարվածի հետևանքով[8][9][10][11][12]։ Լրագրողի գործընկեր Ալեքսանդր Դեմչենկոն նշել է՝
«Սա Վերա Գիրիչի՝ «Ազատություն» ռադիոկայանի իմ գործընկերոջ փոքրիկ մեքենան է։ Այս մեքենայով մի երկու տարի առաջ նա մեզ տարել է Նեմիշաևո և պատմել, թե ինչպես տեղեկություն փնտրել օկուպացված տարածքներում։ Վերան այլևս չկա։ Բարձր ճշգրտության ռուսական հրթիռը ընկել է նրա տան վրա։ Վերան ամբողջ գիշեր այնտեղ պառկած է մնացել․ նրան միայն առավոտյանն են գտել․․․» - [13] |
։
Նրա մահը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը գտնվել է Կիևում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.