![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f7/Gray839.png/640px-Gray839.png&w=640&q=50)
Վեգետատիվ նյարդային համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ[2] (լատին․՝ vegetatio՝ գրգռում, լատին․՝ vegetativus՝ բուսական), ծայրամասային նյարդային համակարգի բաժին, կենտրոնական և ծայրամասային բջջային կառույցների համալիր, որը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիոնալ մակարդակը, որն անհրաժեշտ է նրա բոլոր օրգան համակարգերի ճշգրիտ ռեակցիայի համար։ Վեգետատիվ նյարդային համակարգը կարգավորում է ներքին օրգանների գործունեությունը, ներզատական և արտազատական գեղձերի արյունատար և ավշային անոթների գործառույթները[3]։ Այն կարևոր դեր է կատարում ներքին միջավայրի կայունության պահպանման և բոլոր ողնաշարավոր կենդանիների հարմարողական ռեակցիայի իրականացման գործում։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։
Արագ փաստեր Վեգետատիվ նյարդային համակարգ, Տեսակ ...
Վեգետատիվ նյարդային համակարգ | |
---|---|
![]() Վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ (ցույց է տրված կարմիրով) և պարասիմպաթիկ (ցույց է տրված կապույտով) բաժինները | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Ծայրամասային նյարդային համակարգ, subdivision of nervous system?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Ծայրամասային նյարդային համակարգ |
Կազմված է | Սիմպատիկ նյարդային համակարգ և Պարասիմպատիկ նյարդային համակարգ |
Լատիներեն անվանում | Autonomici systematis nervosi |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | autonomic nervous system development? |
MeSH | A08.800.050 |
Foundational Model of Anatomy | 9905 |
Terminologia Anatomica 98 | A14.3.00.001 |
Նկարագրված է | Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
Փակել