![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Omn%25C3%25B8ya.jpg/640px-Omn%25C3%25B8ya.jpg&w=640&q=50)
Վեգաեյն
From Wikipedia, the free encyclopedia
Վեգաեյն կամ Վեգայի կղզեխումբ (նորվ.՝ Vegaøyan), տեղակայված է Նուրլան ֆյուլքեում, Բևեռային շրջանից ոչ հեռու։ 2004 թվականից կղզեխումբն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
![]() | |
Vegaøyan - The Vega Archipelago* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2004 (28֊րդ նստաշրջան) |
Համար | 1143 |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կղզեխմբի գլխավոր կղզին Վեգան է, որը շրջապատված է 6500 մանր կղզիներով։ Կղզեխումբն ընդհանուր մակերեսը 103,7 հազար հա է՝ ներառյալ 6,9 հազար հա ցամաքը։
Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ այս տարածքները բնակեցված են եղել դեռևս քարե դարից։ Մարդիկ, ովքեր այստեղ ապրել են 1500 տարի, զբաղվելով գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ, ստեղծել են անկրկնելի մշակութային լանդշաֆտ։ 9-րդ դարում կղզիները դարձան այդերուկների բմբուլների համար կարևոր մատակարարներ։ Այս բմբուլները կղզու բնակիչների ընդհանուր եկամուտների մեկ երրորդն էին կազմում։
Կղզեխումբ կարելի է հասնել լաստանավով կամ Բրյոնյոյսունից կատերով (նորվ.՝ Brønnøysund)։