Վացլավ Կլաուս
From Wikipedia, the free encyclopedia
Վացլավ Կլաուս (չեխ․՝ Václav Klaus, հունիսի 19, 1941(1941-06-19)[2][3][4][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][4][5]), չեխ տնտեսագետ և քաղաքական գործիչ, Չեխիայի Հանրապետության երկրորդ նախագահը (2003-2013), Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Եղել է նաև Չեխոսլովակիայի երկրորդ և վերջին վարչապետը 1992 թվականի հուլիսից մինչև Չեխոսլովակիայի կազմալուծումը՝ 1993 թվականի հունվարը և անկախ Չեխիայի Հանրապետության առաջին վարչապետը (1993-1998)։
Վացլավ Կլաուս | |
Նախորդող | Վացլավ Հավել |
---|---|
Հաջորդող | Միլոշ Զեման |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական դեմոկրատական կուսակցություն և Քաղաքացիական ֆորում |
Կրթություն՝ | Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում (1963) և Կոռնելի համալսարան |
Գիտական աստիճան՝ | պրոֆեսոր, ճարտարագետ, գիտությունների թեկնածու և Պատվավոր դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և ուսուցիչ |
Դավանանք | Czechoslovak Hussite Church?[1] |
Ծննդյան օր | հունիսի 19, 1941(1941-06-19)[2][3][4][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][4][5] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Հայր | Václav Klaus? |
Մայր | Marie Klausová? |
Ամուսին | Լիվիա Կլաուսովա |
Զավակներ | Վացլավ Կլաուս և Jan Klaus? |
Կայք՝ | klaus.cz |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կլաուսը Չեխիայի ամենամեծ աջակենտրոն կուսակցության՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության համահիմնադիրներից է[12][13]։ Նրա նախագահությունը ուղեկցվել է բազում տարաձայնություններով մի շարք խնդիրների նկատմամբ ունեցած տեսակետների պատճառով՝ սկսած գլոբալ տաքացման նկատմամբ սնահավատությունից մինչև եվրոսնոտիապաշտություն[14] և կառավարման վերջին ամիսներին մեծածավալ համաներումների պատճառով։