![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Great_Armenia_location_map.png/640px-Great_Armenia_location_map.png&w=640&q=50)
Վարդանակերտի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Վարդանակերտի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 702 թվականի դեկտեմբերին Արարատ լեռան հյուսիսային ստորոտին։ Հայերը, ցանկանալով ապստամբություն բարձրացնել, դիմում են Բյուզանդիայի օգնությանը։ Սակայն ճանապարհին նրանց հետապնդում էր արաբական պատժիչ զորքը։ 702 թվականին հայերը բանակեցին Վարդանակերտ ավանում։ Ցուրտ ձմռան գիշեր էր, երբ հայերը հարձակվեցին արաբական զորքի վրա, որը ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Սարսափահար արաբական զորքը ցանկացավ սառցակալած Արաքս գետի վրայով փախուստի դիմել, բայց սառույցը կոտրվեց՝ խեղդելով արաբական զորքին։ Միայն 300 հոգի փրկվեցին՝ Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգության շնորհիվ[1]։
Արագ փաստեր Վարդանակերտի ճակատամարտ, Թվական ...
Թվական | 702 թվականի դեկտեմբեր |
---|---|
Մասն է | Հայ-արաբական պատերազմներ |
Վայր | |
Արդյունք | Հայկական բանակի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արաբական խալիֆայություն | Արմինիա կուսակալություն |
Հրամանատարներ | |
Արմինիա կուսակալության ոստիկան | Սմբատ Զ Բագրատունի Աշոտ Բագրատունի Սմբատ Արծրունի Վարդ Ռշտունի |
Կողմերի ուժեր | |
8.000, այդ թվում՝ 5․000 հեծյալ | 2.000 հեծյալ |
Ռազմական կորուստներ | |
7․700 զոհ, 300 գերի | մոտ 300 զոհ |
Ընդհանուր կորուստներ |
Փակել