հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Վարազդատ Աբրահամի Արևշատյան (հունիսի 1, 1912, Ռնդամալ (Հրազդան քաղաքի շրջագծի մեջ) - 2007, փետրվարի 24, Երևան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1965 թ.)։
Վարազդատ Արևշատյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1 (14), 1912[1][2] |
Ծննդավայր | Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 24, 2007 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1937)[1] |
Աշխատավայր | Երևաննախագիծ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Պարգևներ | |
Վարազդատ Արևշատյան Վիքիդարանում |
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1941 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1965 թվականից աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։
Վարազդատ Արևշատյանի նախագծերով կառուցված շենքերից են՝ Հայկոոպի վարչական շենքը Երևանում (1952-1954 թթ.), Երքաղսովետի գործկոմի շենքը (1952-1954 թթ., երկուսն էլ՝ Էդուարդ Արևշատյանի հետ), Աղթամար հյուրանոցը Սևանի ափին (1962 թ., Վ․Սարգսյանի հետ)։ Սամվել Սաֆարյանի հետ նախագծել ու կառուցել է Հանրապետության հրապարակի անսամբլում ՀԽՍՀ կառավարական երկրորդ շենքը (ավարտվել է 1955 թվականին)[3]։ Նրա նախագծով 1936 թ. Երևանում կառուցվել է քանդակագործ Արա Սարգսյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի տունը, որը հետագայում վերածվեց թանգարանի[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.