From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Պետրովիչ Ստասով (հուլիսի 24 (օգոստոսի 4), 1769, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1848, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս ճարտարապետ, ուշ կլասիցիզմի ներկայացուցիչ։
Վասիլի Ստասով ռուս.՝ Васи́лий Ста́сов | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 4), 1769 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1848 (79 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Երկեր | Alexander Nevsky Memorial Church?, Trinity Cathedral?, Transfiguration Cathedral? և Նարվայի հաղթանակի կամար |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Երեխաներ | Վլադիմիր Ստասով[2], Նադեժդա Ստասովա, Դմիտրի Ստասով, Q121418624? և Q121418524? |
Vasily Stasov Վիքիպահեստում |
1811 թվականից՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1816 թվականից՝ Պետերբուրգի կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի հիմնական անդամներից։ Զարգացնելով ամպիրի հիմնական գաղափարներն ու կոմպոզիցիոն հնարքները, հատկապես կիրառել է դորիական օրդերի խիստ ձևերը, ձգտել ճարտարապետական կերպարի հանդիսավորության։ Բազմաթիվ կառույցներից նշանավոր են Պետերբուրգում՝ Պավլովյան գնդի զորանոցը (1817-1820 թվականներ), որը Սարսյան դաշտի անսամբլի կարևոր բաղկացուցիչն է, Ախոռային գերատեսչությունը (1817-1823 թվականներ, այժմ՝ գարաժ), «Յամսկոյ» շուկան (1817-1819 թթ.), Պայծառակերպության (Պրեոբրաժենսկի) տաճարը (1827-1829 թթ.), ճարտարապետ Ստասով) Լենինգրադում Պրեոբրաժենսկի (1827-1829 թթ.) և Տրոիցկի (1828-1835 թթ.) տաճարները, Նարվայի (1833-1835 թթ.) և Մոսկովյան (1834-1838 թթ.) հաղթակամարները։ 1837 թվականի հրդեհից հետո վերականգնել է Ձմեռային պալատի ճակատներն ու շքադահլիճները (1838-1839 թթ.)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.