![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Ur-painting.jpg/640px-Ur-painting.jpg&w=640&q=50)
Վայրի ցուլ
From Wikipedia, the free encyclopedia
Վայրի ցուլ ավելի հայտնի է որպես Տուր (լատին․՝ Bos taurus), իրական ցուլերի դասին պատկանող տեսակ, որ մտնում է սնամեջ եղջերավորների ընտանիքի մեջ, որի կազմի մեջ են մտնում ներկայիս տնային ցուլերին նախորդող վայրի ենթատեսակները, ինչպես նաև ընտելացված ենթատեսակները։ Լայն իմաստով, վայրի ցուլ անվանումը վերաբերվում է նաև մյուս ոչ ընտելացված ցուլերի տեսակներին, որոնք մտնում են ցուլերի ենթաընտանիքի մեջ։ Տուր անվանումով չափահաս արու ցուլերի զանգվածը հասնում է 600-1700 կիլոգրամ, երկարությունը մոտ 3 մետր է կազմում, իսկ մարմնի բարձրությունը հասնում է 120-ից 130-170 սմ[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վայրի ցուլ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Bos taurus Linnaeus, 1758 | ||||||||||||||||
Ենթատեսակներ | ||||||||||||||||
|
Վայրի ցուլերի ավելի հայտնի ենթատեսակը և ռուսական ու արևմտյան կովերի անմիջական նախնին տուրն է (Bos taurus primigenius), որը տարածված է եղել Եվրասիայում և անհետացել է XVII դարի սկզբին։ Տուրի անունը երբեմն որպես հոմանիշ է օգտագործվում վայրի ցուլերի ամբողջ տեսակի համար։ Հնդկական զեբուն և նմանատիպ ցեղատեսակները գալիս են Bos taurus indicus ենթատեսակից և առանձնացել են իրենց մերձարևելյան և եվրոպական բարեկամներից մոտավորապես 300-ից 600 հազար տարի առաջ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ զեբուն նույնիսկ կարելի է առանձնացնել այլ տեսակի մեջ (Bos indicus)։ 1994 թվականին կատարված գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ արդիական կովերը չեն պատկանում նույն տոհմական գծին։ Ընտելացման գործընթացը տեղի է ունեցել տարբեր վայրերում և տարբեր պոպուլյացիաների մեջ։