From Wikipedia, the free encyclopedia
Վահանապտեր (լատին․՝ Dryopteris), լեզվապտերազգիների ընտանիքի բազմամյա, կարճ ու հաստ կոճղարմատով խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ։
Վահանապտեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Polypodiopsida |
Ենթադաս | Polypodiidae |
Կարգ | Բազմոտիկներ (Polypodiales) |
Ենթակարգ | Polypodiineae |
Ընտանիք | Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae) |
Ենթաընտանիք | Dryopteridoideae |
Ցեղ | Վահանապտեր (Dryopteris) Adans., 1763 |
Դասի լատիներեն անվանումը՝ Dryopteris ծագել է հուն․՝ δρῦς, որը նշանակում է կաղնի, և πτέρις - պտեր[1] բառերից։
Հայաստանում 2 տեսակ՝
Առաջինը տարածված է գրեթե բոլոր, իսկ երկրորդը՝ Լոռու և Կոտայքի մարզերում։ Աճում է խոնավ, ստվերոտ վայրերում, անտառներում, հաճախ առաջացնում միատարր բուսուտներ։
Կոճղարմատը ծածկված է թուխ թեփուկներով։ Բույսի բարձրությունը 30-150 սմ է։ Տերևները փետրաձև են կամ բարդ-փետրաձև։ Մատղաշ տերևի գագաթը խխունջաձև ոլորված է։ Ամռանը տերևների ստորին մակերեսին առաջանում են կլորավուն սորուսներ (սպորանգիումի խմբեր), որոնք դասավորվում են ջղերի երկարությամբ և ծածկվում կլորավուն կամ երիկամաձև, մի եզրով տերևին ամրացած ծածկաթեփուկով (ինդուզիում)։
Դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր և այլն։ Կոճղարմատի թուրմը ճիճվամուղ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.