From Wikipedia, the free encyclopedia
Վահան Ալեքսանի Կոստանյան (դեկտեմբերի 1, 1994), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]։
Վահան Կոստանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1994 (29 տարեկան) |
Աշխատավայր | ՀՀ ԱԳՆ |
2018 թվականին Վահան Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Նույն թվականի հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն ազատվել այդ պաշտոնից, իսկ օգոստոսի 14-ին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ[2]։
2020 թվականի հունիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում[3][4][5]։
2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[6]։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական աշխատած ժամանակ Վահան Կոստանյանը մեկնաբանելով 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի այցը Արցախ, լուսանկար էր տեղադրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի բակից, որը վերնագրել էր՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»[7][8]։ Մեկ տարի անց իր ներկայացրած քաղաքական ուժի առաջնորդը պատերազմի արդյունքում ստորագրեց համաձայնագիր, որով Արցախի Հանրապետության զգալի տարածքներ հանձվեց Ադրբեջանին։ Հանրությունը քննադատաբար արձագանքեց Վահան Կոստանյանի նախկինում արված այդ գրառմանը[9]։
2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ Վահան Կոստանյանին ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար[10], որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական։ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի և եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա[11][12]։
2021 թվականի ապրիլի 16-ին, տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «բ» կետով[13], որից հետո մայիսին իր դիմումի համաձայն նա ազատվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից[14]։ Թեմային ԱԺ նիստում անդրադարձել է նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ամուսնացած չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.