Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა՝ Սաքարթվելոս սաբճոթա սոցիալիստուրի ռեսպուբլիկա), նաև՝ Վրացական ԽՍՀ կամ Խորհրդային Վրաստան, ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1921 թվականի փետրվարի 25-ից 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թբիլիսի | |||
Լեզու | Ռուսերեն, վրացերեն | |||
Ազգություն | Վրացիներ, հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, օսեր | |||
Հիմն | Վրացական ԽՍՀ-ի պետական օրհներգ | |||
Արժույթ | ԽՍՀՄ Ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Վրաստանի Կոմկուսի առաջին քարտուղար | |||
Օրենսդրություն | Վրացական ԽՍՀ Սահմանադրություն (1978 թվական) | |||
Պատմություն |
Գտնվում էր Հարավային Կովկասի հյուսիսային և արևմտյան մասում՝ Սև ծովի ափին՝ Մեծ Կովկաս և Փոքր Կովկաս լեռնային համակարգերի միջև։ Ուներ երեք ինքնավար միավոր՝ Աբխազական և Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ ու Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ։
Հարավում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ին, հյուսիսում՝ Ռուսաստանի ԽՍՖՀ-ին (Կրասնոդարի երկրամաս, Կարաչայ-Չերքեզական ԻՄ, Կաբարդինա-Բալկարիայի ԻԽՍՀ, Հյուսիսային Օսիայի ԻԽՍՀ, Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ և Դաղստանի ԻԽՍՀ)։ Հարավ-արևմուտքում անցնում էր ԽՍՀՄ-Թուրքիա պետական սահմանը։
Տարածքը կազմել է 69 700 կմ2, իսկ բնակչությունը՝ 5 400 841 մարդ (1989 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը եղել է ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։ Խոշոր քաղաքներն էին Ռուսթավին, Քութայիսը, Սուխումը, Բաթումը։ Բաժանված էր 65 շրջանի, ուներ 58 քաղաք, 55 քաղաքատիպ ավան։
Այժմ նրա տարածքում գտնվում են երեք անկախ հանրապետություններ՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետություններ։ Դրանցից վերջին երկուսը ճանաչված են միայն Ռուսաստանի Դաշնության կողմից, և անկախ են փաստացի (դե ֆակտո)։