From Wikipedia, the free encyclopedia
«Սև ավազների մեջ» (ռուս.՝ «В чёрных песках»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ իսթերնի ժանրում, որը նկարահանել է ռեժիսոր Իսկանդեր Խամրաևը 1972 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։
Սև ավազների մեջ ռուս.՝ В чёрных песках | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ, պատմական ֆիլմ, արկածային ֆիլմ և իսթերն |
Թվական | 1973 |
Ռեժիսոր | Իսկանդեր Խամրաև |
Դերակատարներ | Dagun Omayev?, Բիմբոլատ Վատաև, Գենադի Նիլով, Լեոնհարդ Մերզին և Baba Annanow? |
Օպերատոր | Ալեքսանդր Չեչուլին |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 82 րոպե |
Ղազախ գրող Մորիս Սիմաշկոյի համանուն պատմվածքի էկրանավորումն է։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1973 թվականի օգոստոսի 6-ին։
Կենտրոնական Ասիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Բայն սպանում է թուրքմեն երիտասարդ հովիվ Չարի Էսենովի ամբողջ ընտանիքին։ Կենդանի մնացած Չարին, վրեժխնդիր լինելով մանկահասակ քրոջ անպատվության համար, միայնակ հետապնդում է Շամուրադ Խանին՝ բասմաչների տեղական խմբավորման ղեկավարին։ Կարմիր բանակի հետ ծանոթությունը ֆիլմի հերոսի համար պարզաբանում է ընթացող պայքարի իմաստը, նա հարում է բասմաչներին դիմագրավող կարմիր գվարդիականներին և, հրաժարվելով անձնական վրեժխնդրությունից, մի օր Շամուրադին բերում է ջոկատ՝ օրինական դատի համար։
Ֆիլմը պատկերում է «իր համար» ապրող մարդու վերափոխումը «մարդկանց համար» ապրող մարդու, հոգու ցեղային համակարգից անցում դեպի նոր սոցիալիստական գիտակցություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.