From Wikipedia, the free encyclopedia
Ստրուգացկի եղբայրներ (ռուս.՝ Братья Стругацкие), Արկադի (1925 թ. օգոստոսի 28, Բաթում - 1991 թ. հոկտեմբերի 12, Մոսկվա) և Բորիս Նաթանովիչ (1933 թ. ապրիլի 15, Լենինգրադ - 2012 թ. նոյեմբերի 19, Սանկտ-Պետերբուրգ), խորհրդային գրողներ, համահեղինակներ, սցենարիստներ, ժամանակակից գիտական և սոցիալական ֆանտաստիկայի դասականներ։
Արկադի Ստրուգացկին ավարտել է Բերդիչևի հետևակային ուսումնարանը, այնուհետև գործուղվել է Օտար լեզուների ռազմական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1949 թվականին՝ «անգլերեն և ճապոներեն լեզուների թարգմանիչ» որակավորմամբ։ Բորիս Ստրուգացկին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ «աստղագետ» որակավորմամբ (1955)։ Ստրուգացկիներների առաջին իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքներին ու վիպակներին («Բոսորագույն ամպերի երկիրը», 1959, և այլն) հատուկ են եղել ուշադրությունը հերոսների ներաշխարհի նկատմամբ, մանրամասների «ռեալիստականությունը», հումորը։ Մշակելով առավելապես սոցիալֆիլմերի ֆանտաստիկայի ժանրը («Վերադարձ», 1962, նովելների շարք, «Փախուստի Փորձ», 1962, «Հեռավոր Ծիածան», 1964, «Դարի գիշատիչ իրերը», 1965, «Մարդաբնակ կղզին», 1971, վիպակներ), որը Ստրուգացկիների ստեղծագործությունում հաճախ ձեռք է բերում երգիծական գրոտեսկի գծեր («Մարսեցիների երկրորդ արշավանքը», 1967), հեղինակները պաշտպանում են առաջընթացի մարդասիրական իդեալը, նախազգուշացնում ոգեզուրկ «բարօրությունից», հանդես գալիս ստրկացման ամեն մի ձևի դեմ, խորհրդածում հասարակության մեջ անհատի դերի, ապագայի հանդեպ պատասխանատվության մասին։ Նրանց որոշ գործեր («Խունջը թեքության վրա», 1966—1968 թվականներին, վիպակ) վիճաբանություններ են հարուցել մամուլում։ Ստրուգացկիների ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.