Ստրատֆորդ ըփոն Էյվոն
քաղաք Անգլիայում / From Wikipedia, the free encyclopedia
Ստրատֆորդ ըփոն Էյվոն (անգլ.՝ Stratford-upon-Avon), Լոնդոնի հյուսիս-արևմուտքից 163 կմ (101 մղոն) հեռավորության վրա գտնվող քաղաք, տեղակայված է Բիրմինգհեմից 35 կմ հարավ-արևելք և Ուորվիքից 13 կմ դեպի հարավ-արևմուտքում, Ուորիքշիր, Անգլիա[2]։ Գտնվում է Էյվոն գետի ափին։ 2007 թվականին քաղաքի բնակչությունը 25.505 մարդ էր կազմում[3], իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալների, այն աճել է, հասնելով 27.445 մարդու։
Քաղաք | ||
---|---|---|
Ստրատֆորդ ըփոն Էյվոն | ||
անգլ.՝ Stratford-upon-Avon | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Շրջան | Արևմտյան Միդլենդ | |
Հիմնադրված է | 1196 թ. | |
Մակերես | 2756,23 հեկտար | |
ԲԾՄ | 72 մետր | |
Խոսվող լեզուներ | անգլերեն | |
Բնակչություն | 27,445 մարդ (2011[1]) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Հեռախոսային կոդ | +44 1789 | |
Փոստային ինդեքս | CV37 | |
Փոստային դասիչ | CV37 | |
Պաշտոնական կայք | stratford-tc.gov.uk(անգլ.) | |
| ||
Ստրատֆորդը սկզբնապես բնակեցվել էր Անգլո-սաքսոնների կողմից և սկզբում ուներ գյուղի կարգավիճակ։ Բայց 1196 թվականին կալվածատեր Ջոն Քութանսը ի ցույց դրեց նախագծեր գյուղը զարգացնելու համար, որը կարող էր այն հասցնել մինչև քաղաքի կարգավիճակի։ Նույն թվականին Ռիչարդ I թագավորից հրովարտակ եկավ, ըստ որի Ստրատֆորդում պետք էր անցկացվեր շաբաթական շուկաներ՝ քաղաքին տալով շուկայականի կարգավիճակ։ Արդյունքում Ստրատֆորդում զարգանում էր առևտուրն ու առքուվաճառքը, ինչպես նաև քաղաքային ընդլայնումը։
Քաղաքը, լինելով անգլիացի դրամատուրգ և բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ծննդավայրը, հայտնի տուրիստական վայր է և տարեկան ստանում է մոտավորապես 2,5 միլիոն այցելու[4]։ Շեքսպիրյան թագավորական ընկերության ղեկավարման տակ է գտնվում Շեքսպիրյան թագավորական թատրոնը, Ստրատֆորդ։