Ստոյան Վենև (բուլղար․՝ Стоян Венев, սեպտեմբերի 21, 1904(1904-09-21)[1], Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա և Skrinyano, Kyustendil, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա - մարտի 20, 1989(1989-03-20)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրաֆիկ, ժանրային գեղանկարիչ, որն անդրադարձել է գյուղացիական թեմաների։ Վենևի կոպիտ, կենսախինդ հումորով լի գյուղական տեսարաններով գեղանկարներում ու գրաֆիկայում հանդիսատեսին ներկայացվում են ազգային մշակույթի ավանդույթները։ Ազգային մոտիվների վրա հենվող նրա գրաֆիկան մեծ դեր է խաղացել բուլղարական արվեստում այս ժանրի զարգացման համար։

Արագ փաստեր Ստոյան Վենև, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ստոյան Վենևը ծնվել է 1903 թվականի սեպտեմբերի 21-ին, Բուլղարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուստենդիլի մարզի փոքրիկ գյուղում։ Սովորել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում։

1920-1930-ական թվականներին զարգացնելով հակամիապետական ու հակաֆաշիստական թեմաներ այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Իլյա Պետրովը, Ալեքսանդր Ժենդովը, Իլյա Բեշկովը, Ստոյան Վենևը ձևավորվել է որպես սատիրական գրաֆիկայի վարպետ։

1930-ական թվականների երկրորդ կեսից Վենևը նկարել է գլխավորապես գյուղական կյանք պատկերող հումորով լի կտավներ` տոնական վառ գույներով։ Վենևի ուշ շրջանի մի շարք աշխատանքներ առանձնանում են դրամատիզմով[2]։

Նկարիչը մահացել է 1989 թվականին, Սոֆիայում։

Ճանաչում

Նկարիչը երկու անգամ (1950 և 1953 թվականներին) արժանացել է Դիմիտրվյան մրցանակի[3]։

1954 թվականին Ստոյան Վենևին տրվել է Բուլղարիայի ժողովրդական նկարչի կոչում։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.