From Wikipedia, the free encyclopedia
Ստակա Սկենդերովա (սերբ.՝ Стака Скендерова, 1828, Սարաևո, Օսմանյան կայսրություն - մայիսի 26, 1891, Սարաևո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina), սերբ ուղղափառ միանձնուհի, Բոսնիայում առաջին կին գրողը, ուսուցչուհի, Սարաևոյի դպրոցի հիմնադիր[1]։ Տիրապետել է սերբերեն, թուրքերեն, հունարեն և ռուսերեն լեզուներին[2]։
Ստակա Սկենդերովա | |
---|---|
Ծնվել է | 1828 |
Ծննդավայր | Սարաևո, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 26, 1891 |
Մահվան վայր | Սարաևո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, ուսուցչուհի և adult educator |
Staka Skenderova Վիքիպահեստում |
Ստակա Սկենդերովան ծնվել է Սարաևոյում, սերբական Պերեպոլե քաղաքից գաղթածների ընտանիքում[3]։ Նրա ծննդյան ճշգրիտ տարին և վայրը հայտնի չեն։ Ըստ մի շարք ուսումնասիրությունների՝ նա, հավանաբար ծնվել է 1821 թվականին, Պերեպոլում[3]։ Սակայն պատմաբանների մեծամասնությունը կարծում է, որ նա ծնվել է Սարաևոյում, 1828 թվականին։
Ստակա Սկենդերովան իր ամբողջ կյանքը նվիրել է կրթության գաղափարների զարգացմանը և Բոսնիայում աղջիկների առաջին դպրոցին աջակցելու պայքարին։ Նա Սարաևոյից առաջին կինն էր, ով Ստամբուլում այցելել է սուլթան Աբդուլ Ազիզին` խնդրելով նրան աջակցել դպրոցի բացմանը։
Ստակա Սկենդերովայի «Սավվայի սուրբ դպրոցը», որը բացվել է 1858 թվականի հոկտեմբերի 19-ին, փոքրիկ երկհարկանի շինություն էր Սարաևոյում։ Բարձր Դռան և Օսմանյան կայսրությունից ստացված աջակցությունը (որն այդ ժամանակ գրավել էր Բոսնիան) մեծ թշնամանք է առաջացրել Ստակայի և Սարաևոյի հայրենասեր վաճառականների միջև, բայց Սարաևոյի և Սերբիայի աղքատ բնակիչները նրան շատ լավ էին վերաբերվում։ Նրա այս նախաձեռնությանն օգնել են շատ պետական և արտասահմանյան պաշտոնյաներ։ Այնուամենայնիվ, 1878 թվականին Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինան գրավելուց հետո դպրոցը ֆինանսական խնդիրներ պատճառով փակվել է[4]։
1870 թվականին ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ և գտնվելով Սուրբ Երկրում, Բոսնիա և Հերցեգովինայի նախկին նահանգապետ Տոպալո Օսման փաշայի շնորհիվ հանդիպել է սուլթան Աբդուլ Ազիզին[5]։
Նրա ուղևորությունը տևել է մի ամբողջ տարի, և դա այդ ժամանակաշրջանի աննախադեպ իրադարձություն էր։ Հենց այնտեղ էլ օծվել է որպես միանձնուհի, և քանի որ այդ ժամանակ Սարաևոյում կանանց համար վանք չկար, Ստական պարզ ցույց է տվել, որ ինքը մի կին է, որը «հրաժարվել է այս աշխարհից»՝ տղամարդու հագուստ կրելով։ Ստակայի վերադարձը Սարաևո հաղթական էր, շատ մարդիկ դուրս են եկել կնոջը դիմավորելու։
1891 թվականի մայիսի 26-ին Սկենդերովան մահացել է վթարի հետևանքով ստացված լուրջ վնասվածքների հետևանքով։ Ձիու կառքը մխրճվել է բազմության մեջ, որտեղ էր նաև Ստական[6]։
Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Հիլֆերդինգի նախաձեռնությամբ Ստակա Սկենդերովան գրել է «Ljetopis Bosne 1825-1856» («Բոսնիայի Ժամանակագրությունը», 1825-1856)։ Այս աշխատանքը նրա միակ հայտնի գործն է։ Բնօրինակը կորել էր, բայց շնորհիվ Հիլֆերդինգի, որը «Ժամանակագրությունը» ներառել է 1859 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակված «ճանապարհորդություն Հերցեգովինայով, Բոսնիայով և Հին Սերբիայով» գրքում, բոսնիացի ուսուցչուհու աշխատանքը տպագրվել է ռուսերենով։ 1976 թվականին Վիսլավ Մաքսիմովիչը գիրքը թարգմանել է սերբերեն։
Ստակայի տարեգրությունը գրված է բանավոր էպիկական գրականության ավանդական ձևով, որը լավագույնս արտացոլում է տարեգրությունների պահանջները։ Սա անձնական խոստովանություն է և Բոսնիայում ծանր ժամանակաշրջանի մասին պատմական վկայություն։ Սկենդերովանան միշտ սոցիալական ցնցումների կենտրոնում էր, և նա այդ մասին գրում էր ոգևորությամբ և դառնությամբ՝ չխնայելով դաժան փաշաներին, բոսնիացի ինքնասեր բեյերին, մուսուլման բռնակալներին կամ սերբական տեղական վաճառականներին։ Ստակայի տարեգրությունը նկարագրում է թուրքական փաշաների դեմ բոսնիական բեյերի պայքարի պատմությունը և պատմում են սովոհասարակ րական բոսնիացիների տառապանքների մասին` տեղական ազնվականության կամայականություններից[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.