Սպանդարյանի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
Սպանդարյանի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանում՝ Սյունիքի մարզի հյուսիս-արևմուտքում[1]։ Ջրամբարը կառուցվել է Որոտան գետի վրա՝ Գորայք համայնքի հարավարևելյան մասում[2]։ Այն Արփա գետին միացված է 21,6 կմ երկարությամբ թունելով (Որոտան-Արփա-Սևան ջրատար)։ Սպանդարյանի ջրամբարը ջուր է մատակարարվում համանուն ջրաէլեկտրակայանին, որն առաջինն է Որոտանի կասկադի շարքում (Սպանդարյան, Շամբ, Տաթև)։ Շրջակայքում են Գորայք, Ծղուկ, Սպանդարյան և Սառնակունք գյուղերը[3]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանդարյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր
![]() | ||
Գտնվում է | Որոտան գետի վրա | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Սյունիքի մարզ | |
Թափվող գետերը | Իրիցաջուր (գետակ), Ձկնարածի, Հուռեկ, Ղուռիգետ, Գորշ (գետ), Հանքաջուր (գետ) | |
Փակել
Սպանդարյանի ջրամբարը խոշորագույնն է Հայաստանում. ծավալը կազմում է 257 մլն մ³[4]։
- Սպանդարյանի ջրամբարը
- Տեսարան ջրամբարի ափից