Ֆրանսիացի նկարիչ, գրող և լուսանկարիչ, զբաղվել է նաև ռեժիսուրայով From Wikipedia, the free encyclopedia
Սոֆի Կալ (ֆր.՝Sophie Calle, հոկտեմբերի 9, 1953(1953-10-09)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա)[5], ժամանակակից ֆրանսիացի գրող, լուսանկարչուհի, ինստալյացիայի և կոնցեպտուալ արվեստի վարպետ[6]։ Նրա ստեղծագործությունն աչքի է ընկնում սահմանափակումների կամայական հավաքանիների կիրառմամբ և հիշեցնում է ֆրանսիական Oulipo գրական շարժումը։ Կալի աշխատանքները հաճախ պատկերում են մարդ էակի խոցելիությունը, քննում են անձնականն ու ինտիմը։ Նա հայտնի է անծանոթներին հետևելու, նրանց անձնական կյանքը հետաքննելու դետեկտիվային հակումով։ Իր արած լուսանկարներին հաճախ կցում է մեջբերումներ իր գրվածքներից[7]։
Արագ փաստեր Սոֆի Կալֆր.՝ Sophie Calle, Ծնվել է ...
Ստեղծագործական աշխատանքի հետ մեկտեղ Կալն զբաղվել և զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 2005 թվականից որպես կինոյի և լուսանկարչական արվեստի պրոֆեսոր դասավանդում է ՇվեյցարիայիԶաաս-Ֆե բնակավայրում գործող Եվրոպական ավագ դպրոցում։ Դասախոսել է նաև Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի դիտողական արվեստների ֆակուլտետում[8], ԿալիֆոռնիայիՕքլենդ քաղաքի Միլսի անվան քոլեջում։
2017 թվականին նրա My All (Actes Sud, 2016) աշխատանքը տեղ է գտել Deutsche Börse Photography Prize մրցանակաբաշխության կրճատված ցանկում[12][13]։ 2019 թվականին նա արժանացել է Թագավորական լուսանկարչական ընկերության Հարյուրամյակի մեդալին և պատվո թոշակի։
Գրքեր
Suite Vénitienne. Paris: Editions de l'Etoile, 1983. 9782866420055.
Suite Vénitienne [English translation]. Seattle: Bay Press, 1988. 9780941920094.
Suite Vénitienne [English translation]. Los Angeles: Siglio, 2015 9781938221095.
L'Hôtel. Paris: Editions de l'Etoile, 1984. 9782866420154.
La Fille du Docteur. New York: Thea Westreich, 1991. OCLC24809451.
Des Histoires Vraies. Arles, France: Actes Sud, 1994. 9782742703425.
Que Faites-Vous de Vos Morts? Arles, France: Actes Sud, 2019. 9782330113643.
The Hotel Catskill, NY: Siglio, 2021. 9781938221293.
Աուդիո գրքեր
Samba de Monalisa. Tetine vs Sophie Calle. (CD, Sulfur Records, 2002)
Souris Calle (Triple LP, 2018). Produced for an exhibition at Galerie Perrotin. 38 tracks by different artist about Calle's cat of 18 years. Artists include Laurie Anderson, Bono, Michael Stipe, Jean-Michel Jarre, Pharrell Williams, Jarvis Cocker.
Dallow, Jessica, "CALLE, Sophie: French photographer and installation artist," Contemporary Women Artists. St. James Press, 1999.
Fabian Stech, J'ai parlé avec Lavier, Annette Messager, Sylvie Fleury, Hirschhorn, Pierre Huyghe, Delvoye, D.F.-G. Hou Hanru, Sophie Calle, Yan Pei-Ming, Sans et Bourriaud. Presses du réel Dijon, 2007.
Gabrielle Moser, 'Working-through' public and private labour: Sophie Calle's Prenez soin de vous' n.paradoxa:international feminist art journal vol.27 January 2011 pp.5–13.