![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/RAF_Mildenhall_chapel_hosts_first_Christmas_Music_Extravaganza_131204-F-DL987-034.jpg/640px-RAF_Mildenhall_chapel_hosts_first_Christmas_Music_Extravaganza_131204-F-DL987-034.jpg&w=640&q=50)
Սուրբծննդյան երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբծննդյան երաժշտություն (անգլ.՝ Christmas music), երաժշտության մի տեսակ, որն իր մեջ ընդգրկում է երաժշտական մի շարք ժանրեր և սովորաբար կատարվում կամ լսվում է Սուրբ ծննդյան ժամանակ։ Սուրբ ծննդյան հետ առնչվող երաժշտությունը կարող է լինել մաքուր գործիքային, կամ ինչպես շատ երգերի և տաղերի մեջ կարող են օգտագործվել բառեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, նվերների փոխանակման, ուրախության, Սանտա Կլաուսի և այլ կերպարների թեմաներով։ Սուրբծննդյան երաժշտությունը կատարվում է հասարակական համերգներում, եկեղեցիներում, Առևտրի կենտրոններում, քաղաքի փողոցներում և անկատական հավաքույթներում Սուրբ ծննդյան տոների ընթացքում ամբողջ աշխարհով մեկ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/RAF_Mildenhall_chapel_hosts_first_Christmas_Music_Extravaganza_131204-F-DL987-034.jpg/640px-RAF_Mildenhall_chapel_hosts_first_Christmas_Music_Extravaganza_131204-F-DL987-034.jpg)
Սուրբծննդյան երաժշտությունը ենթադրվում է, որ ծագել է չորրորդ դարում Հին Հռոմում, լատիներեն «Veni redemptor gentium» (Come, Redeemer of the nations) հիմնից[1]։ Մինչև 13-րդ դարը Ֆրանցիսկ Ասսիզեցու ազդեցության ներքո հանրաճանաչ Սուրբ ծննդյան երգերի ավանդույթը զարգացավ տարածաշրջանային տարբեր լեզուներով[2]։ Սուրբծննդյան երաժշտությունը առաջին անգամ անգլերենով հայտնվել է 1426 թվականին՝ որպես անգլիացի քահանա Ջոն Օդլեյի ստեղծագործություն, ով 25 Սուրբ ծննդյան երգերի հեղինակ է[3]։ Դեռևս 16-րդ դարում երգվում էին տարբեր Սուրբ ծննդյան երգեր, որոնց թվում են «The Twelve Days of Christmas», «God Rest You Merry, Gentlemen» և «O Christmas Tree" (O Tannenbaum)» երգերը[4]։
Վիկտորյական դարաշրջանը ականատես եղավ Սուրբ ծննդյան երգերի և տոնի հետ կապված հիացմունք արտահայտող երգերի միախառնմանը՝ ներառյալ «Silent Night», «O Little Town of Bethlehem» և «O Holy Night» երգերը։ Առաջին Սուրբ ծննդյան երգերը կապված Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու հետ ծագել են 19-րդ դարում՝ ներառյալ «Up on the Housetop» և «Jolly Old St. Nicholas» երգերը[5]։ Շատ Սուրբ ծննդյան հիմներ նույնպես թարգմանվել են այս ժամանակահատվածում, հատկապես 1871 թվականին, երբ Ջոն Սթեյները հրատարակեց մի շատ ազդեցիկ հավաքածու՝ «Սուրբ ծննդյան հին և նոր երգեր» վերնագրով։ Շատ քիչ հիշարժան երգեր են ստեղծվել 20-րդ դարի սկզբին մինչև 1930-ականների Մեծ ճգնաժամը, երբ հրատարակվեցին մի շարք հաճախ ամերիկյան ծագմամբ երգեր, որոնցից մեծ մասը չէին վկայակոչում Քրիստոնեական տոնը, այլ ավելի շատ ընդգրկում էին աշխարհիկ արևմտյան ավանդական թեմաներ՝ կապված Սուրբ ծննդյան հետ։ Նրանց մեջ ներառված էին երեխաների համար ստեղծված այնպիսի երգեր ինչպիսիք են «Santa Claus Is Comin' to Town» և «Rudolph the Red-Nosed Reindeer» երգերը, ինչպես նաև զգացմունքային տիպի երգեր՝ ներկայացված այդ դարաշրջանի հայտնի շանսոնիեների կողմից՝ «Have Yourself a Merry Little Christmas» և «White Christmas»(վերջինս համարվում է բոլոր ժամանակների լավագույն սինգլը)[6][7]։