Սուրբծննդյան հիմն Ավետարանական եկեղեցիներում From Wikipedia, the free encyclopedia
Silent Night,(գերմ.՝ "Stille Nacht, heilige Nacht") հայտնի Սուրբ ծննդյան երգ, որը ստեղծվել է 1818 թվականին Ֆրանց Գրուբերի կողմից՝ Ջոզեֆ Մորի խոսքերի հիման վրա Օբերնդորֆ-բայ Զալցբուրգ փոքր քաղաքում, Ավստրիա։ 2011 թվականին այն հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕի ոչ նյութական մշակութային ժառանգություն[2]։ Երգը ձայնագրվել է բազմաթիվ երգիչների կողմից տարբեր երաժշտական ժանրերում։ Բինգ Քրոսբիի կողմից կատարված տարբերակը համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված սինգլը։
«Silent Night» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | Սուրբծննդյան երգ |
Երգահան | Ֆրանց Գրուբեր[1] և traditional?[1] |
«Silent Night» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն |
Երգահան | Ֆրանց Գրուբեր |
Երգն առաջին անգամ կատարվել է 1818 թվականին Սուրբ ծննդյան նախօրեին Օբերնդորֆի Սուրբ Նիկողայոսի ծխական եկեղեցում, որը գտնվում է ներկայիս Ավստրիայի Զալցախ գետի վրա գտնվող Ավստրիական կայսրության մի գյուղում։ Հայր Ջոզեֆ Մոր անունով մի երիտասարդ քահանա տարիներ առաջ եկել էր Օբերնդորֆ։ Նա գրել էր «Stille Nacht» երգի բառերը 1816 թվականին Մարիափֆարում, որը նրա հոր ծննդավայրն էր, որտեղ Հովսեփն աշխատել էր որպես օգնական[3]։
Երաժշտության հեղինակն է Ֆրանց Գրուբերը, ով Արնսդորֆի մոտակա գյուղում դպրոցի տնօրեն էր և երգեհոնահար։ Սուրբ Ծննդյան նախօրեից առաջ Մորը բերում է բառերը Գրուբերի մոտ և խնդրում է նրան ստեղծել երաժշտություն` կիթառի նվագակցությամբ Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագի համար[4]։ Հայտնի չէ, թե ինչն է ներշնչել Մորին գրել երգի բառերը, կամ ինչն է դրդել նրան ստեղծել նոր երգ[5]։
Ըստ Գրուբերի՝ Կարլ Մաուրախերը, ով երգեհոն պատրաստող էր և ինքն էր գործիքն աշխատացնում Օբենդորֆի եկեղեցում, խանդավառվել էր երգով և տարել էր ստեղծագործությունն իր հետ տուն՝ Ցիլլերտալ[6]։ Այնտեղից ժողովրդական երգիչների ճանապարհորդող երկու ընտանիք՝ Շտրասսերներն ու Ռեյներները, ընդգրկեցին այդ մեղեդին իրենց ելույթների մեջ։ Ռեյներներն արդեն երգում էին այն Սուրբ Ծննդյան շրջանում 1819 թվականին և մեկ անգամ ներկայացրել էին հանդիսատեսի առջև, որոնց թվում էին նաև Ֆրանց II-ը և Ալեքսանդր I-ը, ինչպես նաև երգն առաջին անգամ 1839 թվականին ներկայացրել էին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Մինչ 1840 թվականը երգը հայտնի էր ստորին Սաքսոնիայում և դասվում էր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի սիրված երգերի շարքին։ Այս ժամանակաշրջանի ընթացքում երգի երաժշտությունը փոքր-ինչ փոփոխության ենթարկվեց և դարձավ մոտ այսօրվա երգվող տարբերակին[5][6]։
Տարիների ընթացքում, օրիգինալ ձեռագրի կորստի պատճառով, Մորի անունը մոռացվեց և չնայած Գրուբերը հայտնի էր որպես երգի կոմպոզիտոր, շատ մարդիկ ենթադրում էին, որ երաժշտության հեղինակը հայտնի կոմպոզիտոր էր, և պարբերաբար վերագրում էին Յոզեֆ Հայդն-ին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ-ին և Լյուդվիգ վան Բեթհովեն-ին[5]։ Այնուամենայնիվ 1995 թվականին հայտնաբերվեց Մորի ձեռքով գրված ձեռագիրը և հետազոտողների կարծիքով թվագրվեց 1820 թվականին։ Այն հաստատում է, որ Մորը գրել է բառերը 1816 թվականին, երբ նշանակվել էր Մարիափֆարի ուխտավոր եկեղեցում և ցույց է տալիս, որ երաժշտությունը ստեղծվել է 1818 թվականին Գրուբերի կողմից։ Սա գոյություն ունեցող ամենահին ձեռագիրն է և միակը Մորի ձեռագրով գրված[7]։ Առաջին հրատարակությունը տպագրվել է Ֆրիզեի կողմից 1833 թվականին «Four Genuine Tyrolean Songs» հավաքածուի մեջ՝ հետևյալ երաժշտական տեքստով[8].
Ստորև ներկայացված է ժամանակակից խմբերգականի տարբերակը.
1859 թվականին եպիսկոպոսական եկեղեցու քահանա Ջոն Յանգը, ով այդ ժամանակ Նյու Յորքի Երրորդություն եկեղեցու սպասավոր էր, գրեց և հրատարակեց երգի անգլերեն թարգմանությունը, որն էլ այսօր շատ հաճախ երգվում է[9]։ Երաժշտության տարբերակը, որն այսօր ընդհանրապես օգտագործվում է դանդաղ, օրորոցային երգ է կամ հովվերգություն, որն էլ փոքր-ինչ տարբերվում է Գրուբերի օրիգինալ տարբերակից (հատկապես ավարտական եղանակը)[10][11] : Այսօր երգի բառերն ու երաժշտությունը պատկանում են հանրության սեփականությանը։
Գերմաներեն երգի բառերը[14] | Յանգի անգլերեն երգի բառերը[15] |
---|---|
Stille Nacht, heilige Nacht, |
Silent night, holy night, |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.