Սուրբ Եկատերինայի վանք
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Եկատերինայի վանք Սինայ լեռան վրա (հուն․՝ Ιερά Μονή Αγίας Αικατερίνης στο Όρος Σινά, արաբ․՝ دير سانت كاترين, ինչպես նաև Աստվածաշնչում Սինայ լեռան վանք հուն․՝ Ιερά Μονή του Θεοβαδίστου Όρους Σινά), Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու վանք, որը գտնվում է Եգիպտոսի Հարավային Սինայի մուհաֆազայում՝ Սանտա Կատարին քաղաքի մոտ։
Սուրբ Եկատերինայի վանք հուն․՝ Μονὴ τῆς Ἁγίας Αἰκατερίνης | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Եգիպտոս |
Տեղագրություն | Հարավային Սինայ |
Տարածաշրջան | Սինայի թերակղզի |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Սինայի, Փարանի և Ռայթոյի արքեպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 548 |
Մասն է | Սուրբ Քեթրինի տարածք |
Նվիրված | Եկատերինա Ալեքսանդրացի |
Անվանված | Եկատերինա Ալեքսանդրացի |
Հիմնադիր | Հուստինիանոս Ա |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 548 |
Առաջին հիշատակում | 4-րդ դար |
Saint Catherine Monastery, Mount Sinai Վիքիպահեստում | |
sinaimonastery.com |
Աշխարհի ամենահին, մշտապես գործող քրիստոնեական վանքերից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարում Սինայի թերակղզու կենտրոնում Սինայ լեռան ստորոտում (բիբլիական Հորեբ) 1570 մ բարձրության վրա[1]։ Վանքի ամրացված շինությունը կառուցվել է Հուստինիանոս կայսրի հրամանով 6-րդ դարում։ Վանքի բնակիչները հիմնականում ուղղափառ հավատքի հույներ են։
Սկզբում այն կոչվել է Վերափոխման վանք կամ Անկեզ Թփի վանք։ 11-րդ դարից, Սուրբ Եկատերինա Ալեքսանդրացու պաշտամունքի տարածման հետ կապված, որի մասունքները 8-րդ դարում հայտնաբերել են Սինայի վանականները[2], վանքը ստացել է նոր անվանում՝ Սուրբ Եկատերինա վանք։
2002 թվականին վանական համալիրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։