Սուլֆադիազին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Սուլֆադիազին, հակաբիոտիկ[1], օգտագործվում է պիրիմեթամինի հետ միասին։ Այն համարվում է ընտրության դեղամիջոց տոքսոպլազմոզի բուժման համար[2]։ Այն երկրորդ շարքի պրեպարատ է միջին օտիտների բուժման, ռևմատիկ տենդի կանխարգելման, շանկրոիդոզի, խլամիդիոզի և Հեմոֆիլուս ինֆլուենզայի կողմից հարուցված ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար[1]։ Այն կիրառվում է ներքին ընդունման եղանակով[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
IUPAC անվանում
4-ամինո-N-պիրիմիդին- 2-yl-բենզենէսուլֆոնամիդ
| |
CAS համար | 68-35-9 |
PubChem CID | 5215 |
DrugBank | DB00359 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.623 |
Հիմնական կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոցը, փորլուծությունը, գլխացավը, ջերմությունը, ցանավորումը, դեպրեսիան և պանկրետիտը[1]։ Այն պետք է օգտագործվի այն անձանց կողմից, ովքեր ունեն լուրջ խնդիրներ լյարդի, երիկամների հետ, կամ հիվանդ են պորֆիրիայով[3]։ Եթե կիրառվում է հղիության ընթացքում՝ կարող է բարձրացնել նորածնի մոտ դեղնուկի առաջացման հավանականությունը[1]։ Թեև այս պրեպարատը արտադրող ընկերությունը խորհուրդ չի տալիս այն կիրառել կրծքով կերակրման ընթացքում, բայց համարվում է, որ այս դեղամիջոցի օգտագործումը չի վնասի երեխային, եթե նա ընդհանուր առմամբ առողջ է։ Այն դասվում է սուլֆանիլամիդային պատրաստուկներին[1]։
Սուլֆադիազինը հաստատվել է 1941 թվականին Միացյալ Նահանգներում բժշկական օգտագործման համար[1][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[5]։ Զարգացող երկրներում մեծածախ գինը կազմում է ամսական 2.70 ԱՄՆ-ից մինչև 7.32 ԱՄՆ դոլար[6]։ ԱՄՆ-ում բուժումը արժե ավելի քան 200 դոլար ամսական[7]։