Սոլիկամսկ
From Wikipedia, the free encyclopedia
Սոլիկամսկ (ռուս.՝ Солика́мск), քաղաք, Ռուսաստանի Դաշնության Պերմի երկրամասի Սոլիկամսկի շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Կամայի ձախ ափին։ Կա երկաթուղային կայարան։ Բնակչությունը կազմում է ▼92 602 մարդ (2020)[1]։ Հիմնադրվել է XV դարի երկրորդ քառորդում և կոչվել Սոլ-Կամսկայա, ապա՝ Ուսոլիե-Կամսկոյե։ 1472 թվականին Մեծ Պերմի հետ միացել է Մոսկովյան պետությանը։ XVI — XVIII դարերին եղել է Ռուսաստանի աղագործական խոշոր շրջան, XVII դար՝ առևտրական խոշոր կենտրոն, 1613 թվականից՝ վոյեվոդության նստավայր, 1719 թվականից՝ պրովինցիայի կենտրոն, 1796 թվականից՝ գավառական քաղաք։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Կարգավիճակ | Ռուսաստանի վարչատարածքային միավորը և քաղաք | ||||
Մտնում է | Սոլիկամսկի շրջան | ||||
ԲԾՄ | 150 մետր | ||||
Բնակչություն | ▼92 602 մարդ (2020)[1] | ||||
Տարածք | 167 կմ² | ||||
Հիմնադրված է | 1430 թ. | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 34253 | ||||
Փոստային ինդեքսներ | 618540–618556 | ||||
Անվանված է | սեղանի աղ և Կամա | ||||
adm.solkam.ru(ռուս.) | |||||
1925 թվականին հայտնաբերվել է Վերին Կամայի կալիումական աղերի խոշոր հանքավայրը։ Կան կալիումական աղերի, թաղանթանյութի-թղթի կոմբինատներ, մագնեզիումի գործարան։ Ունի թաղանթանյութի-թղթի երեկոյան, ավտոճանապարհային տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Պահպանվել են XVII — XVIII դարերում ճարտարապետական հուշարձաններ։