![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Sciurus_vulgaris_in_Winter.jpg/640px-Sciurus_vulgaris_in_Winter.jpg&w=640&q=50)
Սկյուռ
From Wikipedia, the free encyclopedia
Սկյուռ (լատին․՝ Sciurus), սկյուռանմանների ընտանիքին պատկանող կրծողների ազգ։ Սեփական Sciurus ազգից բացի սկյուռ են անվանում նաև կարմիր (Tamiasciurus), պալմային (Funambulus) և այլ տեսակների սկյուռների ցեղերին պատկանող մի շարք սկյուռանման ներկայացուցիչների։ Sciurus ցեղը ներառում է շուրջ 30 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ասիայի բարեխառն գոտում։
Սկյուռ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Կրծողներ (Rodentia) |
Ընտանիք | Սկյուռանմաններ (Sciuridae) |
Տրիբա | Sciurini |
Ցեղ | Սկյուռ (Sciurus) Linnaeus, 1758 |
Լատիներեն sciurus (սկյուռ) բառը վերցված է հին հունարեն՝ σκίουρος բառից, որտեղ այն σκιά + οὐρά բառացիորեն նշանակում է «ստվերապոչ»>։