From Wikipedia, the free encyclopedia
Սլավկո Կալեզիչ (չեռնոգորերեն Slavko Kalezić/Славко Калезић; հոկտեմբերի 4, 1985, Չեռնոգորիա), չեռնոգորացի դերասան, երգիչ և երգահան։ Ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում «Տիեզերք» երգով՝ չանցնելով եզրափակիչ[1]։
Սլավկո Կալեզիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Չեռնոգորիա |
Քաղաքացիություն | Չեռնոգորիա |
Մասնագիտություն | երգիչ |
Slavko Kalezić Վիքիպահեստում |
Կալեզիչը սովորել է Ցետինի թատերական արվեստի ակադեմիայում, այնուհետև դարձել Չեռնոգորիայի ազգային թատրոնի անսամբլի անդամ։ Հանդես է գալիս տարբեր բեմերում, ինչպես նաև նկարահանվում է կինոյում[2]։ Բացի չեռնոգորերենից, նա խոսում է նաև անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն։
2011 թվականին թողարկվել է երգչի առաջին սինգլը, որը կոչվում է «Muza»[2]:
Կալեզիչն ավելի հայտնի է դարձել 2013 թվականին՝ X Factor Adria-ին մասնակցելու շնորհիվ[3][4]։ 2014 թվականին X Factor Adria-ից հետո Կալեզիչը թողարկել է «San o vječnosti» ալբոմը, որի սինգլներն էին «Krivac», «Feel the Music» և «Freedom» երգերը[2]։
2017 թվականի մայիսի 9-ին ելույթ է ունեցել Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում, սակայն չի անցել եզրափակիչ՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը[2]։
Վերնագիր | Մանրամասն | Տեղեկություն | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
San o vječnosti |
|
| |||||||||||||||||||||||||||||||||
Վերնագիր | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Muza» | 2011 | «San o vječnosti» |
«Krivac» | 2014 | |
«Feel the Music» | 2015 | Ոչ ալբոմային |
«Freedom» | 2016 | |
«Space» | 2017 | |
«El Ritmo» | 2018 | |
«Moonlit Night» | 2019 | |
«Love Letter» |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.